Գլխավոր տեղեկություն
Համար
N 1537-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1537-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային մարմինների համապատասխան մարզային (Երևանի քաղաքային) բաժիններում հարուցված կատարողական վարույթի ապահովման համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության` Երևան քաղաքի և մարզային բաժինների համապատասխան դեպոզիտ հաշիվներին փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 297644.8 դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով), այդ թվում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնին` 254518.0 դրամ, Լոռու մարզային բաժնին` 18910.0 դրամ, Արագածոտնի մարզային բաժնին` 10000.0 դրամ և Կոտայքի մարզային բաժնին` 14216.8 դրամ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան