Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
«Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին
«Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով համագործակցությունը շարունակելու շահագրգռվածությունը.
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն Համաձայնագիրն կնքվում է անորոշ ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն»:
Հոդված 2
Սույն Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է 2014թ. հունիսի 10-ից և ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Այն Կողմերի համար, որոնք անհրաժեշտ ընթացակարգերն իրականացրել են ավելի ուշ, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից:
Կատարված է Մինսկ քաղաքում, 2014 թ. մայիսի 30-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ պետությունների համագործակցության Գործադիր կոմիտեում, որը դրա հաստատված պատճենը կուղարկի սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2015 թ. հունվարի 29-ին:
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Հայաստանի Հանրապետությունը ժամանակավորապես կկիրառի «Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը սույն Արձանագրության 2-րդ հոդվածին համապատասխան, միայն Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան ներպետական ընթացակարգերի մասին ծանուցման օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
«Անչափահասներին իրենց մշտական բնակության պետություններ վերադարձնելու հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» 2002 թվականի հոկտեմբերի 7-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Սույն Արձանագրությունը Ղազախստանի Հանրապետության համար ժամանակավորապես կկիրառվի Ղազախստանի Հանրապետության գործող օրենսդրությանը չհակասող մասով:
Ղազախստանի Հանրապետության Վարչապետի
առաջին տեղակալ Բ.Սագինտաև
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|