Գլխավոր տեղեկություն
Համար
N 1530-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2008-17.04.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2008 թվականի N 1530-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 217-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում իրականացվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումներն իրականացնող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերին Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց 2008 թվականի երրորդ եռամսյակում իրականացված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով) 2008 թվականի չորրորդ եռամսյակում նշված ընկերություններին վճարելու համար հատկացնել`

1) 55,257,410.0 դրամ, որից`

ա. «Արմ-Աերո» փակ բաժնետիրական ընկերության գծով` 49,671,308.0 դրամ,

բ. «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գծով` 143,600.0 դրամ,

գ. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության գծով` 5,442,502.0 դրամ.

2) 9,061.65 եվրոյին համարժեք դրամ` «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության գծով.

3) 1,590.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` «Զվարթնոց հենդլինգ» փակ բաժնետիրական ընկերության գծով:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.04.2009, N 372-Ա 17.04.2009, N 1530-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան