ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2009 թվականի N 69-Ն
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2009 թ. հունվարի 27 Երևան
Տ. Սարգսյան
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 69-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն (այսուհետ` գործունեություն) իրականացնող անձանց (այսուհետ` անձ) ռեեստրի (այսուհետ` ռեեստր) վարման կարգը:
2. Ռեեստրի վարումը ներառում է անձանց լիցենզիաների տրամադրման և հաշվառման մասին տվյալների ամբողջությունը, մաքսային գործի բնագավառում անձանց և նրանց գործունեության վերաբերյալ ընթացիկ տեղեկությունների գրանցումը` ժամանակագրական կարգով:
3. Անձինք ռեեստրում ներառվում են համապատասխան գործունեություն իրականացնելու օրվանից:
4. Վերադաս մաքսային մարմինը ռեեստրը վարում է անձանց միասնական գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան) ձևով:
5. Գրանցամատյանում պետք է նշվեն`
1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
2) լիցենզիա տալու ամսաթիվը, գրանցման համարը և գործողության ժամկետը.
3) իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, տնօրենի անունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
4) անձի` պետական ռեգիստրում գրանցման վկայականի և հարկ վճարողի հաշվառման համարները.
5) տնօրենի անձնագրի տվյալները.
6) նշումներ անձի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող, մաքսային գործին առնչվող հաշվետվությունները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ.
7) նշումներ անձի կողմից մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ.
8) նշումներ անձի լիցենզիայի կասեցման կամ դադարեցման վերաբերյալ:
6. Ռեեստրում ներառվելուց հետո` անձանց վերաբերյալ գրանցամատյանում նշումներ կատարվում են վերադաս մաքսային մարմնում համապատասխան տեղեկատվություն ստացվելու օրը:
7. Ռեեստրում ներառվելուց հետո` համապատասխան գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, տնօրենի անունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության և գործունեության իրականացման վայրերը փոփոխվելու դեպքում վերադաս մաքսային մարմինը գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություն:
8. Համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի գործողության ժամկետը դադարեցվելուց հետո անձը համարվում է ռեեստրից հանված:
9. Ռեեստրում պարունակվող տվյալներն օգտվողներին տրամադրվում են նրանց գրավոր հարցման դեպքում`
1) անձի կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում, եթե դիմումը վերաբերում է տվյալ անձին.
2) մաքսային մարմինների համապատասխան աշխատողներին` ծառայողական նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով.
3) այլ մարմինների` վերադաս մաքսային մարմինը տվյալներ տրամադրում է օրենքով նախատեսված դեպքերում:
10. Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են վերադաս մաքսային մարմնի կողմից:
11. Գրանցամատյանը պատրաստվում է տպագրական և էլեկտրոնային եղանակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N 69-Ն որոշմամբ հաստատված միասնական ձևով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի N 69-Ն որոշման |
Ձև
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
NN |
Լիցենզավոր-ման ենթակա գործունեու-թյան տեսակը |
Լիցենզիա տալու ամսաթիվը, գրանցման համարը և գործողության ժամկետը |
Իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, տնօրենի անձնագրի տվյալները (անհատ ձեռնար-կատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը) |
Անձի` պետական ռեգիստրում գրանցման վկայականի և հարկ վճարողի հաշվառման համարները |
Նշումներ անձի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող, մաքսային գործին առնչվող հաշվետվությունները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ |
Նշումներ անձի կողմից մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ |
Նշումներ անձի լիցենզիայի կասեցման կամ դադարեցման վերաբերյալ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
|||||||
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|