ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1428-Ն
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱԹԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:
2. «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:
3. Պետությանը սեփականության իրավունքով պատկանող` «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Մամիկոնյանց 30 հասցեում գտնվող` 419.8 քառ. մետր մակերեսով շենքի, դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,03292 հեկտար հողամասի, ինչպես նաև 23,8 քառ. մետր մակերեսով ավտոտնակի և դրա զբաղեցրած ու օգտագործման համար անհրաժեշտ 0,00238 հեկտար հողամասի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքի չափով` լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով ավելացնել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունը սույն որոշման 3-րդ կետում նշված լրացուցիչ բաժնետոմսերի դիմաց վճարում է նույն կետում նշված գույքով:
5. «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` այն միացնելով «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
6. Սահմանել, որ`
1) միացման արդյունքում ընդլայնված «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի չափը և դրանում պետական բաժնեմասի չափը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված արժեքներով.
2) վերակազմակերպվող ընկերությունների բաժնետոմսերը (բաժնեմասերը) միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնեմասերի փոխարկման ժամանակ վերակազմակերպվող ընկերությունների յուրաքանչյուր բաժնետիրոջը (մասնակցին) հասանելիք` միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնեմասերի քանակը որոշվում է հետևյալ բանաձևերով`
ա. «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում պետական բաժնեմասի համար`
Փա |
Սա | |
Բպ = | (———— x100%) | + (———— x Տպ ), |
Ըկ |
Ըկ |
բ. «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ոչ պետական բաժնեմասի համար`
Սա | |
Բմ = |
—————- xՏմ , |
Ըկ |
Բպ -ն ընդլայնված ընկերությունում պետությանը հասանելիք բաժնեմասի քանակն է` տոկոսային արտահայտությամբ,
Բմ-ն ընդլայնված ընկերությունում ոչ պետական կոնկրետ մասնակցին հասանելիք բաժնեմասի քանակն է,
Փա -ն վերակազմակերպվող փակ բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների գնահատված արժեքն է,
Ըկ-ն միացման հետևանքով ընդլայնված ընկերության կանոնադրական կապիտալի չափն է, որը հավասար է վերակազմակերպվող ընկերությունների զուտ ակտիվների գումարին,
Սա -ն վերակազմակերպվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության զուտ ակտիվների գնահատված արժեքն է,
Տպ-ն վերակազմակերպվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում պետության մասնակցության չափն է` տոկոսային արտահայտությամբ,
Տմ -ն վերակազմակերպվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կոնկրետ մասնակցի` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցության չափն է` տոկոսային արտահայտությամբ:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) հաստատել «Հանրապետական մանկական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միացման պայմանագիրը, միացման կարգն ու պայմանները, ինչպես նաև միացող ընկերության արժեթղթերի փոխարկման կարգը միացման հետևանքով ընդլայնված ընկերության բաժնեմասի` նախատեսելով, որ միացման հետևանքով ընդլայնված ընկերությունում առաջիկա 3 տարվա ընթացքում պետք է կատարվի 100 մլն դրամի չափով ներդրում.
2) ապահովել «Հանրապետական պաթանատոմիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմակերպումը` «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը միացնելու ձևով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության վարչապետ 2008 թ. դեկտեմբերի 11 Երևան
Տ. Սարգսյան