Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-116-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.24/73(663) Հոդ.1331
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2009 թվականի գործունեության տարեկան ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

4 դեկտեմբերի 2008 թվականի,

քաղ. Երևան

Ն-116-4

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2009 թվականի տարեկան գործունեության

 

Հ/Հ

Վերահսկողության թեմա

1.

«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն

2.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացություն

3.

Պետական գույքի մասնավորեցման ընթացիկ տարվա ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության վերաբերյալ եզրակացություն

4.

Պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում և բյուջետային մուտքերի ապահովում, ինչպես նաև պետական սեփականության կառավարում և օգտագործում

4.1

ՀՀ սահմանադրական դատարան

4.2

ՀՀ դատական դեպարտամենտ

4.3

ՀՀ դատախազություն

4.4

ՀՀ արդարադատության նախարարություն

4.5

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

4.6

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

4.7

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

4.8

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

4.9

ՀՀ մշակույթի նախարարություն

4.10

ՀՀ պաշտպանության նախարարություն

4.11

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

4.12

ՀՀ ֆինանսների նախարարություն

4.13

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

4.14

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

4.15

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

4.16

ՀՀ տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողով

4.17

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

4.18

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

4.19

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

  • հարկային ծառայություն
  • մաքսային ծառայության Արարատյան մաքսատուն

4.20

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

4.21

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն

4.22

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետական պահպանության վարչություն

4.23

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

4.24

ՀՀ Արմավիրի մարզպետարան

4.25

ՀՀ Լոռու մարզպետարան

4.26

ՀՀ Շիրակի մարզպետարան

5.

ՀՀ առողջապահության նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում

  • Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց
  • Ստոմատոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվեր
  • Տուբերկուլոզի բժշկական օգնության  ծառայություններ
  • Հոգեկան  և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության և խնամքի ծառայություններ
  • Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ
  • Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ

6.

ՀՀ բնապահպանության նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում

  • Պետական աջակցություն «Սևան» ազգային պարկի պահպանության,  պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների իրականացման համար
  • Պետական աջակցություն «Դիլիջան» ազգային պարկի պահպանության,  պարկում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների իրականացման համար
  • Պետական աջակցություն «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող ԲՀՊ տարածքների պահպանության, ԲՀՊ տարածքներում գիտական ուսումնասիրությունների, անտառտնտեսական աշխատանքների իրականացման համար
  • Պետական աջակցություն «Շիկահող» պետական արգելոցի  և «Սոսիների պուրակ» պետական արգելավայրի պահպանության, պետական արգելոցում գիտական  ուսումնասիրությունների և «Սոսիների պուրակ» պետական արգելավայրում անտառտնտեսական աշխատանքների իրականացման նպատակով
  • Պետական աջակցություն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի  պահպանության, արգելոցում գիտական  ուսումնասիրությունների իրականացման նպատակով
  • Ջրային պետական կադաստրի տեխնիկական իրականացման  ծրագիր

7.

ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում

  • Պատվաստուկների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում
  • Բնական կերհանդակների (արոտների) բարելավում և ջրարբիացում

8.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում

  • Պետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում
  • Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում

9.

ՀՀ քաղաքաշինության նախարարությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում

  • Մշակութային օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն
  • Ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգում
  • Մարզական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն
  • Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն

10.

Երևանի քաղաքապետարան

  • Երևանի համաքաղաքային նշանակության ծախսեր
  • Կրթական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն ծրագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործում
  • Արտաբյուջետային միջոցների օգտագործում, այդ թվում` «Երևան հիմնադրամ»
  • Պետական բյուջեի մուտքերի ապահովում
  • Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության գործառույթների կատարում

11.

«Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից պետության կարիքների համար գնումների կատարում

12.

Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից բյուջետային միջոցների օգտագործում, համայնքային բյուջեի մուտքերի ապահովում, ինչպես նաև համայնքային սեփականության կառավարում և օգտագործում

12.1

ՀՀ Շիրակի մարզի համայնքներ

12.2

ՀՀ Լոռու մարզի համայնքներ

12.3

ՀՀ Արմավիրի մարզի համայնքներ

12.4

Երևան քաղաքի Շենգավիթ համայնք

13.

Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային միջոցների օգտագործում

13.1

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ Լոռու մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր

13.2

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող` ՀՀ Շիրակի մարզի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր

13.3

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի կառուցման ծրագիր

13.4

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր

13.5

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագիր

 

Հայաստանի Հանրապետության

վերահսկիչ պալատի նախագահ

Ի. Զաքարյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան