Գլխավոր տեղեկություն
Համար
N 712-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.01.2009-25.05.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.01.15/2(320) Հոդ.12
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
24.12.2008
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2022

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 60008401

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 դեկտեմբերի 2008 թ.
ք. Երևան

N 712-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ժ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը (հավելված)։

2. Սահմանել, որ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձինք սույն որոշման 1-ին կետով հաստատված ձևով հաշվետվությունները, դրանց էլեկտրոնային տարբերակի հետ միասին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով են ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը։

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 29-ի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող հաշվետվությունների ձևը հաստատելու մասին» N 475-Ն որոշումը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` 

Ռ. Նազարյան
                                                                                   

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2008 թ. դեկտեմբերի 24-ի

N 712-Ն որոշմամբ

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎ

 

______թվականի______եռամսյակ

 

__________________________________________________________________________________
(տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություն մատուող անձի անվանումը/անուն, ազգանուն)

  Անվանումներ Բաժանորդների քանակը Ծառայությունների մատուցման դիմաց գոյացած հասույթ (հազ.դրամ, ներառյալ ԱԱՀ) Տեղեկատվության ծավալը (ՄԲ)
ֆիզի­կական անձինք իրավա­բանական անձինք ֆիզիկա­կան անձինք իրավա­բանական անձինք մուտ­քային ելքային
1. Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելի­ության ծառայություններ ըստ գոր­ծող տեխնոլոգիաների (րնդամենը), այդ թվում            
1) ամրակցված հեռախոսացանցով (dial-up)՝ պայմանագրային եղանակով            
2) ամրակցված հեռախոսացանցով (dial-up)՝ կանխավճարային եղանակով            
3)  xDSL տեխնոլոգիայով (բաժանորդային գծերի օգտագործմամբ)            
4)  xDSL տեխնոլոգիայով (վարձակալված ուղիղ գծերի օգտագործմամբ)            
5)  ISDN տեխնոլոգիայով (ամրակցված հեռախոսացանցի օգտագործմամբ)            
6)  Wi-Fi (IEEE 802.11) անլար ցանցով            
7)  Wi-Max (IEEE 802.16) անլար ցանցով            
8)  CDMA ամրակցված անլար ցանցով            
9) շարժական բջջային կապի ցանցով (GPRS և այլն)            
10) օպտիկամանրաթելային ցանցով (ETTx)            
11) Ethernet լարային ցանցով (ETTH)            
12) այլ տեխնոլոգիայով (թվարկելով օգտագործվող տեխնոլոգիաները)            

2.

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելի-ության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում՝ ըստ միացման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների

փոխկապակցման կետերի քանակը

կապուղու
թողունակու-
թյունը (Մբիթ/վ)

 

1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ)

փոխանակված
տեղեկատվության
ծավալր (ՄԲ)

մուտքային

ելքային

1)

           

2)

           
 

3.

Հայաստանի Հանրապետության տարածքում մատուցված միջազգային IP տարանցման ծառայություններ՝ ըստ միացման եղանակի (օպտիկամանրաթելային, արբանյակային, այլ) և ընկերությունների

փոխկապակցման կետերի քանակը

կապուղու թողունակությունը (Մբիթ/վ)

1 Մբիթ/վ արժեքը (հազ. դրամ)

փոխանակված տեղեկատվության
ծավալր (ՄԲ)

մուտքային

ելքային

1)

           

2)

             
  

4.

Հայաստանի Հանրապետության տարածքում տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց ցանցերի հետ փոխկապակցում (պիրինգ)` ըստ ընկերությունների

փոխկապակցման
կետերի քանակը

կապուղու թողունակությունը (Մբիթ/վ)

փոխանակված
տեղեկատվության
ծավալր (ՄԲ)

մուտքային

ելքային

1)

         

2)

         
 

5.

Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման փաստացի տարածքը (մարզ,քաղաք,գյուղ)

 

  1. Սույն ձևի 1-ին կետի 2-րդ տողը լրացնելիս նշվում է բաժանորդների ընդհանուր քանակը և գոյացած ընդհանուր հասույթը։