ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
18 նոյեմբերի 2008 թ. |
թիվ 322-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ա/Ձ ԱՐԱՅԻԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 260 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2008 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 50 արձանագրություն), Ա/Ձ Արայիկ Թորոսյանի՝ Տավուշի մարզ, Բագրատաշեն գյուղում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 260 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2008 թվականի նոյեմբերի 4-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Արայիկ Թորոսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 260 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Արայիկ Թորոսյանին (հասցե՝ Տավուշի մարզ, գ. Բագրատաշեն) հանձնելու պահից։
ՀՀ կենտրոնական |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|