ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2008 թվականի N 1267-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Սարգիս Մուրադյանի, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ, գեղանկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմկոս Վարազդատ Հարությունյանի, Երևանի պատվավոր քաղաքացի, գեղանկարիչ Մարկոս Գրիգորյանի մահարձանների պատրաստման, տեղադրման և գերեզմանների բարեկարգման, ինչպես նաև հուշատախտակների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 15,717.12 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով), որից` Սարգիս Մուրադյանի դուստր Զարուհի Սարգսի Մուրադյանին, Ռուդոլֆ Խաչատրյանի այրի Նատալյա Ալեքսանդրի Խաչատրյանին, Ալբերտ Յավուրյանի այրի Մայա Յակովի Յավուրյանին, Աղասի Այվազյանի այրի Գրետա Վերդիյան-Այվազյանին, Վարազդատ Հարությունյանի որդի Ռաֆայել Վարազդատի Հարությունյանին, Մարկոս Գրիգորյանի ժառանգի լիազորված անձ Լևոն Գրիգորյանին, որպես նրանց ժառանգների, հատկացնել 2277. 41 հազարական դրամ գերեզմանի բարեկարգման, և 342.11 հազարական դրամ՝ հուշատախտակի պատրաստման և տեղադրման համար:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 11 Երևան |