Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2009.06.24/1(1) Հոդ.15
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
19.11.2008
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Նորք-Մարաշ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 նոյեմբերի 2008 թվականի թիվ 56-Ն

քաղ. Երևան

 

ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ 2009 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

Սահմանել Նորք-Մարաշ համայնքի վարչական տարածքում 2009 թ. տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։

 

Համայնքի ղեկավար՝

Վ. Մկրտչյան

 

 

Հավելված 1

Նորք-Մարաշ համայնքի ավագանու

2008 թ. նոյեմբերի19-ի

թիվ 56-Ն որոշման

 

1

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ

 

1.1

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար

 

1.1.1

հիմնական օբյեկտների համար

 

ա)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար

75000 դրամ

բ)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000 դրամ

գ)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000 դրամ

դ)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000 դրամ

1.1.2

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար

 

ա)

մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

15000 դրամ

բ)

20 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

25000 դրամ

1.2

Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների,
քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շին. թույլտվություն չպահանջվող դեպքերի) համար, եթե սահմանված կարգով հաստատված

 

ա)

չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտների ընդհանուր մակերեսների ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

15000 դրամ

բ)

նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքերի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառնական նշանակության փոփոխություն

 

բ.1)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000 դրամ

բ.2)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000 դրամ

բ.3)

1000 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000 դրամ

գ)

նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների գործառնական նշանակության փոփոխություն

 

գ.1)

մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների համար, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների

75000 դրամ

գ.2)

201-500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

150000 դրամ

գ.3)

501-1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

250000 դրամ

գ.4)

1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար

350000 դրամ

1.3

Համայնքը տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար

25000 դրամ

1.4

Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար

 

ա)

հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն

15000 դրամ եռամսյակի համար

բ)

ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի թույլտվություն

10000 դրամ եռամսյակի համար

1.5

Համայնքի տարածքում

 

ա)

համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար

350 դրամ 1 օր

բ)

հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառք

220000 դրամ տարին

1.6

Համայնքի տարածքում՝ առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները (սաունաները), խաղատները ժամը 24:00 հետո աշխատելու թույլտվության համար

 

ա)

առևտրի օբյեկտների համար

25000 դրամ տարին

բ)

հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար

100000 դրամ տարին

գ)

բաղնիքների (սաունաների) համար

200000 դրամ տարին

դ)

խաղատների կազմակերպման համար

500000 դրամ տարին

ե)

շահումով խաղերի կազմակերպման համար

250000 դրամ տարին

զ)

վիճակախաղերի կազմակերպման համար

100000 դրամ տարին

1.7

Համայնքային և քաղաքային կանոններին համապատասխան ընտանի կենդանի պահելու համար

500 դրամ տարին

1.8

Համայնքի տարածքում ընթացիկ ամսվա համար մեկ քառակուսի մետր արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար

 

ա)

ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք զովազդող

2000 դրամ 1 ամսվա համար

բ)

թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք զովազդող

3000 դրամ 1 ամսվա համար

գ)

այլ արտաքին գովազդի համար

2500 դրամ 1 ամսվա համար

դ)

դատարկ գովազդային վահանակի համար

700 դրամ 1 ամսվա համար

1.9

Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար

250 դրամ

2

ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ

 

2.1

Համայնքի տարածքում շինարարության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու, ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար՝ տեղական ինքնակառավարման մարմնի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման համար վճար

50000 դրամ

2.2

Տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրման և այլ աշխատանքների դիմաց տեղական ինքնակառավարման մարմնի փոխհատուցման վճար

20000 դրամ

 

Համայնքի ղեկավար՝

Վ. Մկրտչյան