Գլխավոր տեղեկություն
Համար
N 2315-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (30.01.2009-23.05.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.02.08/7(462) Հոդ.166
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.06.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
  30 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2315-Ն

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ընտանեկան նպաստի համար նախատեսված գումարների 97 տոկոսը նպատակաուղղել ընտանեկան նպաստի և ընտանիքում երեխայի ծննդյան, ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու, ընտանիքի անդամի մահվան դեպքերում տրվող միանվագ օգնության, իսկ 3 տոկոսը` հրատապ օգնության վճարմանը:

(1-ին կետը փոփ., լրաց. 2.12.06 N 1896-Ն, փոփ. 15.01.09 N 39-Ն)

2. Սահմանել`

ա) ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը` ըստ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները` համաձայն N 1 հավելվածի.

բ) ընտանիքի անապահովության սահմանային մեծությունը` 33.00 միավոր.

գ) ընտանեկան նպաստի բազային մասը` 7000 դրամ.

դ) 33.01-37.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4000 դրամ,

4 և ավելի մինչև 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,

բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4500 դրամ,

բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ.

ե) 37.01 - 40.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 4500 դրամ,

բազմազավակ ընտանիքի մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,

բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ.

զ) 40.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների`

յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5000 դրամ,

բազմազավակ ընտանիքի մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6000 դրամ,

բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 5500 դրամ,

բազմազավակ և բարձր լեռնային կամ բազմազավակ և սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր մինչև 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 6500 դրամ.

է) որ սահմանամերձ բնակավայրեր են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության` մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» N 163 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված բնակավայրերը.

ը) միանվագ դրամական օգնության չափերը`

ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում` 35 հազ. դրամ,

ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 20 հազ. դրամ,

ընտանիքի անդամի մահվան դեպքում` 25 հազ. դրամ,

թ) հրատապ օգնության չափը` 7000 դրամ:

3. Թույլատրել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին Հայաստանի Հանրապետության նախարարություններից և գերատեսչություններից ստացված տեղեկատվության, ինչպես նաև ընտանեկան նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված այլ միջոցների կիրառման հետևանքով ազատված ֆինանսական միջոցներն ուղղել հրատապ օգնություն տրամադրելուն` ոչ ավելի, քան նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցների 5 տոկոսի չափով:

4. Սահմանել`

ա) երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 35 հազ. դրամ.

բ) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 2300 դրամ:

5. Հաստատել պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի «Աղքատության ընտանեկան նպաստ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների մինչև 0,2 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` պետական նպաստների նշանակման և վճարման, ինչպես նաև ընտանեկան նպաստի հասցեականության մեծացմանն ուղղված աշխատանքների համար իրականացվող լրացուցիչ ծախսերին (մեթոդական և հրահանգչական նյութերի բազմացման, գրասենյակային ապրանքների, սարքավորումների և նյութերի, գործուղման, կապի, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և այլ ծախսեր):

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել պետական նպաստների նշանակման և վճարման կիրարկումն ապահովող հրահանգները:

8. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ կազմակերպել մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի նշանակման և վճարման հանրապետական ու տեղական տեղեկատվական բազաների հանձնումն ու ընդունումը.

բ) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երևանի թաղային համայնքների ղեկավարների) հետ կազմակերպել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային կենտրոնների կողմից համապատասխան սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ընթացիկ գործերը, ընդունված դիմումները և նպաստ չնշանակված գործերն իրենց փաստաթղթերով` կազմելով համապատասխան հանձնման–ընդունման ակտ` դրանցում նշելով հանձնվող գործերի թիվը, յուրաքանչյուրում էջերի քանակը և վճարման մասին տեղեկատվությունը, ինչպես նաև 2005 թվականի ընթացքում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած անձանց ցուցակը.

գ) սույն կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո 5-օրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտերի 2-րդ օրինակների հետ միասին գրավոր տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին կանոնադրության 12-րդ կետից հանել «երեխայի ծննդյան միանվագ,» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրության 1-ին կետի «դ» ենթակետը և 7-րդ գլուխն ամբողջությամբ:

10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 13-ի «Առանձին խմբերի երեխաներին, միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա խնամող անձանց տրվող պետական նպաստների նշանակման և վճարման կարգի մասին» N 172 որոշումը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 19-ի «Մինչև 2 տարեկան երեխա խնամող` մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ և գործազրկության բազային նպաստների չափերը սահմանելու մասին» N 235 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգի մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ, 3.1-րդ, 5-րդ, 6-րդ, 7.1-րդ և 8-րդ կետերը:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հունվարի 19
Երևան

 


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի 
դեկտեմբերի 29-ի N 2315-Ն որոշման

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏԻ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Մարզը

գործակալություններ

2006 թվական

նախատեսված միջին
ամսական գումարը
(դրամ)

այդ թվում`
հրատապ
օգնություն
(2%) (դրամ)

2006 թվականին
ՀՀ պետական բյուջեով
նախատեսված գումարի
բաշխումը` ընդամենը
(դրամ)

 1

2

 4

 5

 Արարատի  ԱՐԱՐԱՏ

9,754,772.6

195,095.5

117,057,271.7

 ԱՐՏԱՇԱՏ

45,232,132.6

904,642.7

542,785,591.3

 ՎԵԴԻ

39,813,637.5

796,272.8

477,763,650.3

 ՄԱՍԻՍ

40,200,279.8

804,005.6

482,403,358.0

ԸՆԴԱՄԵՆԸ

 135,000,822.6

2,700,016.5

1,620,009,871.3

 Արագածոտնի  ԱՇՏԱՐԱԿ

 48,849,831.7

976,996.6

586,197,980.7 

 ԱՊԱՐԱՆ

11,077,558.5

221,551.2

132,930,702.4

 ԾԱՂԿԱՀՈՎԻՏ

14,737,418.8

294,748.4

176,849,026.2

 ԹԱԼԻՆ

26,483,003.3

529,660.1

317,796,039.9

ԸՆԴԱՄԵՆԸ

101,147,812.4

2,022,956.2 

1,213,773,749.1

 Արմավիրի  ԱՐՄԱՎԻՐ

43,585,724.0

871,714.5

523,028,688.3

 ՎԱՂԱՐՇԱՊԱՏ

39,597,802.9 

 791,956.1

475,173,635.2

 ԲԱՂՐԱՄՅԱՆ

12,040,703.7

240,814.1

144,488,444.9 

ԸՆԴԱՄԵՆԸ

95,224,230.7

1,904,484.6

1,142,690,768.4

 Գեղարքունիքի  ԳԱՎԱՌ

36,008,926.0

720,178.5

432,107,112.1

 ՍԵՎԱՆ

32,039,111.1

640,782.2

384,469,332.6

 ՎԱՐԴԵՆԻՍ

41,702,169.1

834,043.4

500,426,028.9

 ՃԱՄԲԱՐԱԿ

21,496,241.0

429,924.8

257,954,891.7

 ՄԱՐՏՈՒՆԻ

99,166,187.4

1,983,323.7

1,189,994,248.4 

ԸՆԴԱՄԵՆԸ

230,412,634.5

4,608,252.7

2,764,951,613.8

 Լոռու  ԹՈՒՄԱՆՅԱՆ

31,359,928.1

627,198.6

376,319,137.8

 ՏԱՇԻՐ

17,227,628.6

344,552.6

206,731,543.1

 ՎԱՆԱՁՈՐ

132,744,227.5

2,654,884.5

1,592,930,729.6 

 ՍՊԻՏԱԿ

100,753,355.8

2,015,067.1

1,209,040,269.3

 ՍՏԵՓԱՆԱՎԱՆ

56,081,153.7

1,121,623.1

672,973,844.7

ԸՆԴԱՄԵՆԸ

338,166,293.7

6,763,325.9

4,057,995,524.4

 Կոտայքի  ԱԲՈՎՅԱՆ

45,125,252.5

902,505.1

541,503,030.3

 ՀՐԱԶԴԱՆ

41,881,802.9

837,636.1

502,581,634.3

 ՉԱՐԵՆՑԱՎԱՆ

22,792,902.4

455,858.0 

273,514,829.3

 ՆԱԻՐԻ

36,171,735.5

723,434.7

434,060,826.0

ԸՆԴԱՄԵՆԸ

145,971,396.3

2,919,433.8

1,751,660,319.9 

 Շիրակի  ԱՐԹԻԿ

58,577,383.3

1,171,547.7

702,928,599.5

 ԱՄԱՍԻԱ

3,166,066.3

63,321.3

37,992,795.1

 ՄԱՐԱԼԻԿ

17,470,273.7

349,405.5

209,643,284.2

 ԱԽՈՒՐՅԱՆ

33,807,981.7

676,159.6

405,695,780.1 

 ԱՇՈՑՔ

5,056,547.1 

101,130.9

60,678,564.7

 ԳՅՈՒՄՐԻ-1

132,103,130.5

2,642,062.6

1,585,237,566.4

 ԳՅՈՒՄՐԻ-2

134,643,031.7

2,692,860,6

1,615,716,380.5

ԸՆԴԱՄԵՆԸ

384,824,414.2

7,696,488.3

4,617,892,970.5 

 Սյունիքի  ԳՈՐԻՍ

36,323,298.6

726,466.0

435,879,583.6

 ԿԱՊԱՆ

26,198,098.5

523,962.0

314,377,182.2

 ՄԵՂՐԻ

5,813,110.9 

116,262.2 

69,757,331.0

 ՍԻՍԻԱՆ

18,002,820.9

360,056.4

216,033,850.3 

ԸՆԴԱՄԵՆԸ

86,337,328.9

1,726,746.6

1,036,047,947.1

 Տավուշի  ԴԻԼԻՋԱՆ

19,435,421.9

388,708.4

233,225,063.4

 ԻՋԵՎԱՆ

41,707,547.9

834,151.0

500,490,575.1

 ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ

23,881,844.5

477,636.9

286,582,134.0

 ԲԵՐԴ

32,168,324.4

643,366.5 

386,019,892.5 

ԸՆԴԱՄԵՆԸ

117,193,138.8

2,343,862.8

1,406,317,665.0

 Վայոց ձորի  ՋԵՐՄՈՒԿ

3,864,127.8

77,282.6

46,369,534.0

 ՎԱՅՔ

8,548,371.6

170,967.4

102,580,459.0

 ԵՂԵԳՆԱՁՈՐ

27,519,034.8

550,380.7 

330,228,417.4 

ԸՆԴԱՄԵՆԸ

39,931,534.2

798,630.7

479,178,410.4

 Երևանի  ԱՋԱՓՆՅԱԿ

43,630,795.0

872,615.9

523,569,540.0

 ԱՎԱՆ

14,812,300.8

296,246.0

177,747,610.1

 ԱՐԱԲԿԻՐ

23,076,935.4

461,538.7

276,923,224.3 

 ԴԱՎԹԱՇԵՆ

12,397,045.0

247,940.9

148,764,540.0

 ԷՐԵԲՈՒՆԻ

50,126,279.5 

1,002,525.6

601,515,353.8

 ԿԵՆՏՐՈՆ

33,333,053.3

666,661.1

399,996,639.4

 ՄԱԼԱԹԻԱ-
 ՍԵԲԱՍՏԻԱ

45,159,339.9

903,186.8

541,912,078.7

 ՆՈՐ ՆՈՐՔ

40,890,219.7

817,804.4

490,682,636.5

 ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ

4,753,191.1

95,063.8

57,038,293.7

 ՆՈՒԲԱՐԱՇԵՆ

5,079,413.1

101,588.3

60,952,956.6

 ՇԵՆԳԱՎԻԹ

52,891,747.5

1,057,835.0

634,700,970.1 

 ՔԱՆԱՔԵՌ-
 ԶԵՅԹՈՒՆ

27,788,409.7

555,867.2

333,460,916.7

ԸՆԴԱՄԵՆԸ

353,938,730.0

7,078,774.6

4,247,264,760.2

ԸՆԴԱՄԵՆԸ ՀՀ

2,028,148,633.4

40,562,972.7

24,337,783,600.2

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի 
դեկտեմբերի 29-ի N 2315-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ

1. Պետական նպաստների վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

2. Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունները յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն են տրամադրում տեղեկատվություն նպաստառու ընտանիքների, անձանց և նրանց նպաստի չափի մասին, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կազմում է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի ֆինանսական միջոցների մասին հայտ-պահանջագրերն ու դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Պետական նպաստների վճարումները կատարում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տեղական գանձապետական բաժանմունքներին փոխանցված գումարների հաշվին:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.05.2014, N 540-Ն 05.06.2014, N 2315-Ն
23.04.2009, N 436-Ն 23.05.2009, N 2315-Ն
15.01.2009, N 39-Ն 30.01.2009, N 2315-Ն
28.12.2006, N 1896-Ն 25.01.2007, N 2315-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան