Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 1302-Ա

 

ՆՈՒՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴՐԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Սիսակյան փողոցի քանդման ենթակա` վթարային N 22 շենքի N 42 երեք սենյականոց բնակարանը 1991 թվականից առանց անձնագրային հաշվառման զբաղեցնող` հինգ երեխա ունեցող Նունե Մնացականյանի ընտանիքի վերաբնակեցման նպատակով վարձակալությամբ հատկացնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության տակ գտնվող Դավթաշենի 4-րդ թաղամասի N 53 շենքի N 34 երկու սենյականոց բնակարանը:

2. Երևանի քաղաքապետին` Նունե Մնացականյանի հետ կնքել վարձակալության պայմանագիր` 50 տարի ժամկետով` բնակարանի վարձավճարը հաշվարկելով` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշմամբ սահմանված` բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանմանն ուղղված նորմերի պահանջների պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների ծավալից և դրա գնագոյացումից:

3. Սահմանել, որ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է քաղաքացու միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 18

Երևան