Գլխավոր տեղեկություն
Համար
N 1425-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.17/72(662) Հոդ.1310
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2008 թվականի N 1425-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կոմիտեն «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկային և մաքսային մարմին է:»,

բ. 6-րդ կետում «հարկային ծառայությունը և մաքսային ծառայությունը» բառերը փոխարինել «հարկային և մաքսային մարմինները» բառերով, կետը «աշխատակազմից» բառից հետո լրացնել «տարածքային ստորաբաժանումներից» բառերով,

գ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կոմիտեի կառուցվածքային մեկ ստորաբաժանման կազմում կարող են հայտարարվել հարկային և մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ` կապված այդ ստորաբաժանման կողմից իրականացվող գործառութային առանձնահատկությունների հետ: Ընդ որում, տվյալ ստորաբաժանման յուրաքանչյուր ծառայողի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ ծառայության մասին օրենսդրությամբ»,

դ. 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ ենթակետով.

«16) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատողների թվաքանակը»,

ե. 25-րդ կետից հանել «խորհրդանիշ» բառը,

զ. 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումները «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված վերադաս հարկային կամ մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ են: Առանձին դեպքերում միևնույն ստորաբաժանումը համարվում է միաժամանակ վերադաս հարկային մարմնի և վերադաս մաքսային մարմնի կառուցվածքային ստորաբաժանում, ինչի մասին նշվում է տվյալ ստորաբաժանման գործառույթներում»,

է. 43-րդ կետի 13-րդ ենթակետը «աշխատակազմում» բառից հետո լրացնել «հարկային ծառայության,» բառերով.

2) միաձուլման ձևով վերակազմակերպել`

ա. կոմիտեի հարկային մարմնի հարկային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի հարկային և մաքսային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչության,

բ. կոմիտեի հարկային մարմնի ներքին դիտարկումների և վերահսկողության վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի ներքին դիտարկումների և հսկողության վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի ներքին դիտարկումների և վերահսկողության վարչության,

գ. կոմիտեի հարկային մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի ավտոմատացված համակարգերի ղեկավարման և ծրագրային ապահովման վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության,

դ. կոմիտեի հարկային մարմնի իրավաբանական վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի հետաքննության և իրավաբանական վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի իրավաբանական վարչության,

ե. կոմիտեի հարկային մարմնի քննչական վարչությունը և կոմիտեի մաքսային մարմնի քննչական բաժինը` կոմիտեի վերադաս մարմնի քննչական վարչության,

զ. կոմիտեի հարկային մարմնի անձնակազմի կառավարման բաժինը և կոմիտեի մաքսային մարմնի անձնակազմի կառավարման բաժինը` կոմիտեի վերադաս մարմնի անձնակազմի կառավարման վարչության,

է. կոմիտեի հարկային մարմնի ֆինանսահաշվային բաժինը և կոմիտեի մաքսային մարմնի ֆինանսահաշվային վարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի ֆինանսահաշվային վարչության,

ը. կոմիտեի հարկային մարմնի անձնակազմի սպասարկման բաժինը, գնումների բաժինը և կոմիտեի մաքսային մարմնի գործերի կառավարչությունը` կոմիտեի վերադաս մարմնի գործերի կառավարման վարչության,

թ. կոմիտեի հարկային մարմնի քարտուղարությունը և կոմիտեի մաքսային մարմնի ընդհանուր բաժինը և քարտուղարությունը` կոմիտեի վերադաս մարմնի քարտուղարության,

ժ. կոմիտեի հարկային մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը և կոմիտեի մաքսային մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը` կոմիտեի վերադաս մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի.

3) կոմիտեի հարկային մարմնի հետաքննության բաժինը վերակազմավորել կոմիտեի վերադաս մարմնի հետաքննության վարչության.

4) լուծարել կոմիտեի մաքսային մարմնի ուսումնական կենտրոնը.

5) վերակազմակերպել`

ա. խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչությունը, բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչությունը, հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչությունը,

բ. Խորհրդայինի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Ավանի հարկային տեսչությունը,

գ. Մաշտոցի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Դավթաշենի հարկային տեսչությունը,

դ. Մյասնիկյանի հարկային տեսչությունը` վեջինիս միացնելով Նորք-Մարաշի հարկային տեսչությունը,

ե. Գյումրու հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Ախուրյանի հարկային տեսչությունը,

զ. Արթիկի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Անիի հարկային տեսչությունը,

է. Իջևանի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Դիլիջանի հարկային տեսչությունը և Տավուշի հարկային տեսչությունը,

ը. Վանաձորի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Սպիտակի հարկային տեսչությունը,

թ. Եղեգնաձորի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Վայքի հարկային տեսչությունը,

ժ. Մարտունու հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Վարդենիսի հարկային տեսչությունը,

ժա. Տաշիրի հարկային տեսչությունը` վերջինիս միացնելով Ստեփանավանի հարկային տեսչությունը.

6) որոշման N 2 հավելվածի «Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ» և «Հարկային տեսչություններ (մարմիններ)» մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

 

Հարկային և մաքսային վարչարարության ռազմավարության և պլանավորման վարչություն

Հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչություն

Հարկային տեսչությունների աշխատանքների համակարգման վարչություն

Ներքին դիտարկումների և վերահսկողության վարչություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն

Մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչություն

Մաքսային հսկողության վարչություն

Հետբացթողումային հսկողության վարչություն

Նախաբացթողումային հսկողության վարչություն

Իրավաբանական վարչություն

Քննչական վարչություն

Հետաքննության վարչություն

Օպերատիվ հետախուզության վարչություն

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Ֆինանսահաշվային վարչություն

Գործերի կառավարման վարչություն

Քարտուղարություն

 

2. Բաժիններ

 

Ակցիզային դրոշմանիշների հաշվառման բաժին

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հատուկ բաժին

 

3. Հարկային (տարածքային) տեսչություններ (մարմիններ)

 

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչություն

Արաբկիրի հարկային տեսչություն

Էրեբունու հարկային տեսչություն

Խորհրդայինի հարկային տեսչություն

Մաշտոցի հարկային տեսչություն

Սպանդարյանի հարկային տեսչություն

Մյասնիկյանի հարկային տեսչություն

Շահումյանի հարկային տեսչություն

Շենգավիթի հարկային տեսչություն

Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություն

Արաբկիրի 1 հարկային տեսչություն

Սպանդարյանի 1 հարկային տեսչություն

Աշտարակի տարածքային հարկային տեսչություն

Ապարանի տարածքային հարկային տեսչություն

Արարատի տարածքային հարկային տեսչություն

Արթիկի տարածքային հարկային տեսչություն

Արմավիրի տարածքային հարկային տեսչություն

Արտաշատի տարածքային հարկային տեսչություն

Գավառի տարածքային հարկային տեսչություն

Գյումրու տարածքային հարկային տեսչություն

Գորիսի տարածքային հարկային տեսչություն

Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչություն

Էջմիածնի տարածքային հարկային տեսչություն

Թալինի տարածքային հարկային տեսչություն

Թումանյանի տարածքային հարկային տեսչություն

Իջևանի տարածքային հարկային տեսչություն

Կապանի տարածքային հարկային տեսչություն

Կոտայքի տարածքային հարկային տեսչություն

Հրազդանի տարածքային հարկային տեսչություն

Մասիսի տարածքային հարկային տեսչություն

Մարտունու տարածքային հարկային տեսչություն

Մեղրու տարածքային հարկային տեսչություն

Նաիրիի տարածքային հարկային տեսչություն

Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչություն

Չարենցավանի տարածքային հարկային տեսչություն

Տաշիրի տարածքային հարկային տեսչություն

Սիսիանի տարածքային հարկային տեսչություն

Սևանի տարածքային հարկային տեսչություն

Վանաձորի տարածքային հարկային տեսչություն»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։ուղղ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան