Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.25/11(677) Հոդ.205
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.02.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 փետրվարի 2009 թվականի N 138 -Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում առկա, 2008 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ գնահատված 2 ավտոմեքենան (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի` որպես աճուրդի մեկնարկային գին սահմանելով գնահատված գույքի արժեքը:

2. Սահմանել, որ առաջին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում գույքը չվաճառվելու դեպքում կազմակերպվում են նոր աճուրդներ, և գույքի մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 45-օրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` աճուրդի հաղթողների կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողների հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագրեր՝ դրանում նախատեսելով, որ գնորդները պարտավորվում են իրենց միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ 18000 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:

5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. փետրվարի 17

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2009 թվականի
փետրվարի 12-ի N 138-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ

 

NN
ը/կ

Ավտոմե-
քենայի մակնիշը

Թողարկ-ման տարե-
թիվը

Ձեռք-
բերման տարե-
թիվը

Սկզբնա-
կան արժեքը
(հազ. դրամ)

Մաշվա-ծությունը (%)

Հաշվե-կշռային
(մնացոր-դային)
արժեքը 
(հազ. դրամ)

Օտարվող գույքի գնահատ-
ված արժեքը 
(հազ. դրամ)

Գույքի օտարման նվազա-
գույն մեկնար-
կային գինը
(հազ. դրամ)

Տեխնիկա-
կան վիճակը (սարքին, անսարք, շահա-գործ-
ման համար
ոչ պիտանի)

Եթե  գույքը վաճառքի է ներկա-յացվում
2-րդ և ավելի անգամ,
ապա նշել կայացած աճուրդ-ների (մրցույթ-ների) քանակը և յուրա-քանչյուր անգամ գնի նվա-զեցման չափը
(տոկոսը)

Ավտոմեքե-
նաների համար նշել պետ-համա-րանիշը, տեխնիկա-
կան անձնագրի համարը և վազքը

1.

 

ԳԱԶ-31029

 

1995 թ.

1995 թ.

4400.0

100

0.0

1623.6

1623.6

շահագործ-
ման համար ոչ պիտանի

-

289 LL 01,
ВЩ N 691006

2.

ՎԱԶ- 2121

1993 թ.

1993 թ.

1578.5

100

0.0

582.47

582.47

շահագործ-
ման համար ոչ պիտանի

-

977 LL 11,
ВЩ N 690528

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան