Գլխավոր տեղեկություն
Համար
N 84-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (12.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2008

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

7 փետրվարի 2008 թվականի N 84-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007 ԹՎԱԿԱՆԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆԿԱԾ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ՍՊԱՆԴԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 31-ի N 82-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին օժանդակություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2008 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 358548.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով` 356748.3 հազ. դրամ, և «Այլ ծախսեր» հոդվածով` 1800.0 հազ. դրամ):

(1-ին կետը փոփ. 04.12.08 N 1415-Ա)

2. Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականին արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկման պատճառով անկած և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին տրամադրվող օժանդակության գումարի չափը` կենդանիների մեկ կիլոգրամ մսեղիքի հաշվով, սահմանել 1005.0 դրամ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ս. ՍԱՐԳՍՅԱՆ


2008 թ. փետրվարի 13
Երևան