040.1019.22.10.01
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հոկտեմբերի 2001 թ.
Հայաստանի Հանրապետության կառավարություն
Ո ր ո շ ու մ
22 հոկտեմբերի 2001 թվականի N 1019
քաղ. Երևան
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 22.01.09 N 78-Ն)
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել մաքսային մարմիններին:
(որոշումը փոփ. 22.01.09 N 78-Ն)
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |