«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հոկտեմբերի 2004 թվականի N 1398-Ն
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.
գ) հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարի վերադարձման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հոկտեմբերի 12 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ
1. Սույն կարգը կիրառվում է եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի (այսուհետ` կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր) պատշաճ կատարումն ապահովելու և այդ համաձայնագրերի որոշ դրույթների գործնական կիրառումը կանոնակարգելու նպատակով:
2. Կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի համաձայն հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտը Հայաստանի Հանրապետությունում հարկումից ազատված լինելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով հարկման կամ միայն եկամուտ ստացողի ռեզիդենտության պետությունում հարկվելու դեպքում ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը) համաձայնագրի դրույթներից օգտվելու նպատակով հարկային գործակալին ներկայացնում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումը (N 1 ձև), որով հաստատվում է նրա` Հայաստանի Հանրապետության և այլ պետության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին գործող համաձայնագրի իմաստով այդ մյուս պետության ռեզիդենտ հանդիսանալու փաստը:
3. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից օրենքով փաստացի պահված (գանձված) հարկի գումարի և կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրով նախատեսված դրույքաչափով պահման (գանձման) ենթակա հարկի գումարի միջև առաջացած տարբերությունն ստանալու նպատակով ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը) ներկայացնում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկերը վերադարձնելու մասին սերտիֆիկատ-դիմումը (N 2 ձև):
4. Սերտիֆիկատ-դիմումները հաստատվում են միմիայն կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող օտարերկրյա պետության ֆինանսական (հարկային) մարմնի կողմից: Սերտիֆիկատ-դիմումներն ամրագրվում են համապատասխան ֆինանսական (հարկային) մարմնի կնիքով և իրավասու պաշտոնատար անձի ստորագրությամբ: Այնպիսի փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ, օտարերկրյա պետության տարածքում գրանցման (հաշվառման) մասին վկայականը (ինկորպորացիայի սերտիֆիկատ) կամ քաղվածքն առևտրային ռեեստրից, չեն կարող դիտվել որպես կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով ռեզիդենտության փաստը հաստատող փաստաթղթեր:
5. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումը հարկային գործակալին է տրամադրվում մինչև առաջին վճարման կատարումը, որի առկայության դեպքում միայն հարկային գործակալը ոչ ռեզիդենտին (օտարերկրյա անձին) եկամուտներ վճարելիս հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներից գանձվող (պահվող) հարկը պահում (գանձում) է օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով կամ եկամուտները վճարում է առանց հարկի պահման (գանձման): Ներկայացված տեղեկանքը գործում (վավերական) է մինչև այն ներկայացնելու տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ և հիմք է հանդիսանում այն ներկայացնելու տարվա ընթացքում հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետությունում հարկումից ազատված լինելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով հարկման կամ միայն եկամուտ ստացողի ռեզիդենտության պետությունում հարկվելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N1
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ________________ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ DOUBLE TAXATION CONVENTION BETWEEN THE REPUBLIC OF ARMENIA AND
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄ CERTIFICATE-APPLICATION
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ FOR REDUCTION OF A TAX RATE OR EXEMPTION FROM TAXATION OF INCOME SOURCED IN ARMENIA BEFORE THE PAYMENT IS MADE
_____________________________________________________ I. ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂԸ RECIPIENT OF INCOME
1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) ____________________________________ NAME, SURNAME
2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ, ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ______________________________________ PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT) OR CERTIFICATE OF INCORPORATION NO DATE OF ISSUE ________________________________________________________________ 3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ) _________________________________ PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY) __________________________________________________________
1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) ________________________________ NAME, SURNAME
2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ, ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ________________________________ PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT) OR CERTIFICATE OF INCORPORATION NO DATE OF ISSUE ________________________________________________________________ 3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ) PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY) ______________________________ ___________________________________________________________ III. ԵԿԱՄՏԻ ՏԵՍԱԿԸ __________________________________________ TYPE OF INCOME __________________________________________________________
ՍՈՒՅՆՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ՆՇՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ I HEREBY CONFIRM THAT THE INFORMATION PROVIDED HEREWITH IS ACCURATE ____________________ ______________________
V. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԸ NOTE OF THE FOREIGN TAX AUTHORITY
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԻՄՈՂԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ___________________ՌԵԶԻԴԵՆՏ IT IS HEREBY CONFIRMED THAT THE (պետության անվանումը) CLAIMANT IS THE RESIDENT OF NAME OF COUNTRY
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ _____________________________ՄԻՋԵՎ BETWEEN THE REPUBLIC OF ARMENIAN AND (պետության անվանումը) NAME OF COUNTRY
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՄԱՍՏՈՎ IN THE SENSE IMPLIED IN THE DOUBLE TAXATION CONVENTION
____________________ ______________________
___________________________________________________________ VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԸ NOTE OF ARMENIA TAX AUTHORITY
ԴԻՄՈՂԻՆ ՎՃԱՐՎՈՂ` ՍՈՒՅՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄՈՒՄ ՆՇՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՀԱՐԿՄԱՆ` INCOME MENTIONED IN THIS CERTIFICATE-APPLICATION AND PAID TO THE CLAIMANT IS SUBJECT TO THE TAXATION IN ACCORDANCE WITH THE APPROPRIATE PROVISIONS OF THE DOUBLE TAXATION TREATY BETWEEN THE REPUBLIC OF
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ __________ ՄԻՋԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ
ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ________________________________ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ HEAD OF THE TAX INSPECTION OF THE REPUBLIC OF ARMENIA
___ __________ 200 թ ________________
|
Ձև N2
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ______________________ ՄԻՋԵՎ DOUBLE TAXATION CONVENTION BETWEEN THE REPUBLIC OF ARMENIA AND
ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄ CERTIFICATE-APPLICATION
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԳԱՆՁՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ FOR REFUND OF A TAX WITHHELD IN ARMENIA _________________________________________________________ I. ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂԸ RECIPIENT OF INCOME
1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) ____________________________________ NAME, SURNAME ________________________________________________________________ 2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ, ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ____________________________________ PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT) OR CERTIFICATE OF INCORPORATION NO DATE OF ISSUE ________________________________________________________________ 3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ) _________________________________ PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY) __________________________________________________________
1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) _______________________________ NAME, SURNAME
2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ, ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ ________________________________ PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT) OR CERTIFICATE OF INCORPORATION NO DATE OF ISSUE ________________________________________________________________ 3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ) PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY) ______________________________ ___________________________________________________________ ___________________________________________________________
___________________________________________________________ III. ԵԿԱՄՈՒՏ ____________________________________________ INCOME
IV. ԳՈՒՄԱՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓՈԽԱՆՑԵԼ THE AMOUNT IS TO BE REMITTED TO
1. ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ NAME OF BANK __________________________________________
2. ՎԱՅՐԸ (ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՍՑԵՆ, ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ) PLACE (COUNTRY, ADDRESS, TEL) ____________________________________
3. ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ ԲԱՆԿՈՒՄ NUMBER OF THE BANK ACCOUNT _____________________________________
ՍՈՒՅՆՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ՆՇՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ I HEREBY CONFIRM THAT THE INFORMATION PROVIDED HEREWITH IS ACCURATE _________________ _______________________
V. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԸ NOTE OF THE FOREIGN TAX AUTHORITY
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԻՄՈՂԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է __________________ ՌԵԶԻԴԵՆՏ IT IS HEREBY CONFIRMED THAT THE (պետության անվանումը) CLAIMANT HAS RESIDENCY IN NAME OF COUNTRY
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ____________________________ ՄԻՋԵՎ BETWEEN THE REPUBLIC OF (պետության անվանումը) ARMENIAN AND NAME OF COUNTRY
ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՄԱՍՏՈՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ, ՈՐՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ԵԿԱՄՈՒՏԸ: IN THE SENSE IMPLIED IN THE DOUBLE TAXATION CONVENTION WITHIN THE PERIOD IN WHICH THE INCOME WAS DERIVED
_________________ _______________________
VI ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄԸ NOTE OF ARMENIA TAX AUTHORITY
ԵՆԹԱԿԱ Է ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ________________________________ SUBJECT TO REFUND FROM BUDGET __________________________________________________________ (գումարը` թվերով և տառերով, նշելով արտարժույթը) THE AMOUNT WITH LETTERS AND NUMBERS, INDICATE CURRENCY
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________________ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ HEAD OF THE TAX INSPECTION OF THE REPUBLIC OF ARMENIA
___ ________ 200 __ թ __________________
|
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սերտիֆիկատ-դիմումը լրացվում է 4 օրինակից:
Սերտիֆիկատ-դիմումն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով` նշելով լրացման վայրն ու ամսաթիվը:
2. Սերտիֆիկատ-դիմումի օրինակները նախատեսված են`
ա) 1-ին օրինակը` կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի իմաստով դիմողի ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի համար.
բ) 2-րդ օրինակը` դիմողի համար.
գ) 3-րդ օրինակը` հարկային գործակալի համար.
դ) 4-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության համար:
3. Դիմողի կողմից լրացված սերտիֆիկատ-դիմումի բոլոր օրինակները ներկայացվում են կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի իմաստով իր ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմին` պայմանագրի իմաստով դիմողի ռեզիդենտության փաստը հաստատելու նպատակով:
Հաստատված սերտիֆիկատ-դիմումի օրինակները ներկայացվում են վերադաս հարկային մարմին: Սերտիֆիկատ-դիմումի օրինակները վերադաս հարկային մարմին ներկայացնելիս դիմողը ներկայացնում է նաև այն փաստաթղթերի պատճենները, որոնք հաստատում են ստացվող եկամուտը որպես այդպիսին հանդիսանալու փաստը: վերադաս հարկային մարմինը սերտիֆիկատ-դիմումի օրինակների լրացման ճշտությունն ուսումնասիրելուց հետո 10 օրվա ընթացքում դրանք վերահասցեագրում է դիմողին եկամուտներ վճարող հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչություն` սերտիֆիկատ-դիմումը հաստատելու նպատակով: Հաստատումից հետո 5 օրվա ընթացքում սերտիֆիկատ-դիմումի օրինակները հարկային տեսչության կողմից վերադարձվում են դիմողին, իսկ պատճենը ներկայացվում է վերադաս հարկային մարմին, որն էլ, իր հերթին, 10 օրվա ընթացքում այն տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)
4. Սերտիֆիկատ-դիմումի I, II, III և IV բաժինները լրացվում են դիմողի կողմից:
I բաժնում նշվում են եկամուտ ստացողի`
1-ին կետում` անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա` նրա անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը.
2-րդ կետում` անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը. 3-րդ կետում` գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի, հեռախոսի համարները:
II բաժնում նշվում են եկամուտ վճարողի`
1-ին կետում` անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա` նրա անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը.
2-րդ կետում` անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը.
3-րդ կետում` գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի, հեռախոսի համարները:
III բաժնում նշվում են եկամտի այն տեսակները, որոնք նախատեսվում է ստանալ ընթացիկ տարվա ընթացքում: Եթե դիմողը տվյալ տարվա ընթացքում նույն հարկային գործակալից ստանում է նաև այլ տեսակի եկամուտներ, որոնք նշված չեն արդեն իսկ ներկայացված սերտիֆիկատ-դիմումում, ապա դիմողն այլ տեսակի եկամուտների համար ներկայացնում է սույն կարգով հաստատված նոր սերտիֆիկատ-դիմում:
IV բաժնում «Այո» կամ «Ոչ» վանդակներում նշում կատարելով` դիմողը հաստատում է սերտիֆիկատ-դիմումում նշված եկամուտները Հայաստանի Հանրապետությունում մշտական ներկայացուցչության (կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի իմաստով) գործունեության արդյունքում ստացված լինելու (չլինելու) փաստը:
Բաժինն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:
5. V բաժինը լրացվում է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի կողմից, որտեղ այն նշում է պետության անվանումը, որի ռեզիդենտն է հանդիսանում դիմողը` ընթացիկ տարվա ընթացքում: Բաժինն ամրագրվում է համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:
Սերտիֆիկատ-դիմումի V բաժինը կարող է չլրացվել, եթե սերտիֆիկատ-դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու ֆինանսական (հարկային) մարմնի կողմից ստորագրված և կնքված տեղեկանքը, որում պարունակվում են սերտիֆիկատ-դիմումի V բաժնով պահանջվող բոլոր տեղեկություններն ու վավերապայմանները: Սույն տեղեկանքը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով:
(5-րդ կետը լրաց. 18.08.06 N 1162-Ն)
6. VI բաժինն ամրագրվում է հարկային տեսչության պետի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում է լրացման ամսաթիվը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԳԱՆՁՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սերտիֆիկատ-դիմումը և դրա հավելվածը լրացվում են 4 օրինակից:
Սերտիֆիկատ-դիմումն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով` նշելով լրացման վայրն ու ամսաթիվը:
2. Սերտիֆիկատ-դիմումի օրինակները նախատեսված են`
ա) 1-ին օրինակը` կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի իմաստով դիմողի ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի համար.
բ) 2-րդ օրինակը` դիմողի համար.
գ) 3-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության համար.
դ) 4-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համար:
3. Դիմողի կողմից լրացված սերտիֆիկատ-դիմումի բոլոր օրինակները ներկայացվում են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով իր ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմին` համաձայնագրի իմաստով դիմողի ռեզիդենտության փաստը հաստատելու նպատակով:
Հաստատված սերտիֆիկատ-դիմումի օրինակները ներկայացվում են վերադաս հարկային մարմին: վերադաս հարկային մարմինը սերտիֆիկատ-դիմումի օրինակների լրացման ճշտությունն ուսումնասիրելուց հետո 10 օրվա ընթացքում դրանք վերահասցեագրում է դիմողին եկամուտներ վճարող հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչություն` դիմողին վճարված եկամուտների, դրանցից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) հարկի գումարների չափն ու հարկի գումարը դիմողին վճարված ամբողջ (համախառն) գումարից պահված (գանձված) լինելու փաստն օրենքով սահմանված կարգով ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության մասին մանրամասն տեղեկանքը և սերտիֆիկատ-դիմումի օրինակը 5 օրվա ընթացքում ներկայացվում են վերադաս հարկային մարմին, որն էլ, իր հերթին, 5 օրվա ընթացքում սերտիֆիկատ-դիմումը վերադարձնում է դիմողին:
Դիմողը սերտիֆիկատ-դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկի գումարները հետ ստանալու նպատակով:
(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)
4. Սերտիֆիկատ-դիմումի I, II, III և IV բաժիններն ու «Վերադարձում» տողը լրացվում են դիմողի կողմից:
I բաժնում նշվում են եկամուտ ստացողի`
1-ին կետում` |
անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա` նրա անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը. |
2-րդ կետում` |
անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը. |
3-րդ կետում` |
գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի ու հեռախոսի համարները: |
1-ին կետում` անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա` նրա անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը.
2-րդ կետում` անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը.
3-րդ կետում` գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի, հեռախոսի համարները:
«Վերադարձում» տողը լրացվում է` ելնելով համապատասխան օրացուցային տարվանից: Օրինակ, եթե հայտարարվում է 2002-2003 թվականների ընթացքում եկամտից պահված (գանձված) հարկի գումարների վերադարձման մասին, ապա սույն տողը լրացվում է հետևյալ կերպ`
ՎԵՐԱԴԱՐՁՈՒՄ |
200 |
2 |
+ |
3 |
+ |
- |
III բաժնում նշվում են`
1-ին սյունակում` |
վճարված եկամտի տեսակը (շահաբաժիններ, տոկոսներ, ռոյալթիներ և այլն). |
2-րդ սյունակում` |
պայմանագրի համարը և ամսաթիվը. |
3-րդ սյունակում` |
եկամտի վճարման (փոխանցման) ամսաթիվը. |
4-րդ սյունակում` |
եկամտի ամբողջ գումարը` մինչև հարկի պահումը (գանձումը). |
5-րդ սյունակում` |
օրենքով սահմանված հարկի դրույքաչափը և այդ դրույքաչափով եկամտից փաստացի պահված (գանձված) հարկի գումարը. |
6-րդ սյունակում` |
կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրով եկամտի կոնկրետ տեսակի համար նախատեսված հարկի դրույքաչափը և այդ դրույքաչափով եկամտի ամբողջ գումարից (4-րդ սյունակ) պահման (գանձման) ենթակա հարկի գումարը: |
IV բաժնում նշվում են`
1-ին կետում` այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվելու է գումարը.
2-րդ կետում` այն պետության անվանումը, որտեղ գտնվում է նշված բանկը.
3-րդ կետում` հաշվի համարը բանկում, որին փոխանցվելու է գումարը:
IV բաժինն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:
5. V բաժինը լրացվում է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի կողմից, որտեղ այն նշում է պետության անվանումը, որի իմաստով ռեզիդենտ է հանդիսանում դիմողը: Բաժինն ամրագրվում է համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:
Սերտիֆիկատ-դիմումի V բաժինը կարող է չլրացվել, եթե սերտիֆիկատ-դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու ֆինանսական (հարկային) մարմնի կողմից ստորագրված և կնքված տեղեկանքը, որում պարունակվում են սերտիֆիկատ-դիմումի V բաժնով պահանջվող բոլոր տեղեկություններն ու վավերապայմանները: Սույն տեղեկանքը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով:
(5-րդ կետը լրաց. 18.08.06 N 1162-Ն)
6. VI բաժինը լրացվում է հարկային տեսչության կողմից, որտեղ նշվում է փաստացի վերադարձման ենթակա գումարը: Բաժինն ամրագրվում է հարկային տեսչության պետի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում է լրացման ամսաթիվը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2018, N 613-Ն | 23.06.2018, N 1398-Ն | |
07.09.2017, N 1086-Ն | 30.09.2017, N 1398-Ն | |
21.07.2011, N 1052-Ն | 20.08.2011, N 1398-Ն | |
22.01.2009, N 78-Ն | 12.02.2009, N 1398-Ն | |
18.08.2006, N 1162-Ն | 16.09.2006, N 1398-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|