«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2005 թվականի N 607-Ն
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3, 5, 7, 9 և 10-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 10-րդ, 5-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ հոդվածի 7-րդ մասերով սահմանված գործառույթներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
2. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 10-րդ հոդվածի 5-րդ մասերով սահմանված գործառույթներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին ճանաչել հարկային մարմինըհարկային մարմինը:
(2-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, հարկային մարմնի ղեկավարին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին (համաձայնությամբ)` քննարկել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող այլ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(3-րդ կետը փոփ. 22.01.09 N 78-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. մայիսի 24 |