ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2008 թվականի N 1443-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի շախմատի ֆեդերացիային տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 63,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով), որից`
1) 45,000.0 հազ. դրամը` Դրեզդեն քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 12-26-ը կայացած շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի 6 անդամին (5 շախմատիստ, 1 մարզիչ)` յուրաքանչյուրին 7,500.0 հազ. դրամ դրամական մրցանակ հատկացնելու նպատակով.
2) 18,000.0 հազ. դրամը` Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներին պատշաճ դիմավորելու համար կազմակերպված միջոցառումների գծով կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը Հայաստանի շախմատի ֆեդերացիային տրամադրել նվիրաբերության մասին պայմանագրի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 11 Երևան |