Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 166
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.02.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.02.06/2(55) Հոդ.6
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.12.2007
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Արաբկիրի թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2007 թվականի թիվ 166

քաղ. Երևան

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2008 Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18-րդ, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ և 10-րդ կետերով՝ Արաբկիրի թաղային համայնքի ավագանին որոշում է`

1. Հաստատել Արաբկիրի համայնքի 2008 թվականի՝

1.1 տեղական տուրքերի դրույքաչափերը (հավելված 1).

1.2 տեղական վճարների դրույքաչափերը (հավելված 2)։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

  Համայնքի ղեկավար՝ Հ. Շահինյան 

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

Արաբկիրի համայնքի ավագանու

2007 թ. դեկտեմբերի 28-ի

թիվ 166 որոշմամբ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/հ

Տեղական տուրքերի անվանումը

Ժամանա-կահատ-վածը Դրույքաչափը (ՀՀ դրամ) 2008 թ. նախատեսվող
1 Համայնքի վարչական տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն համար՝  
1.1 հիմնական շինությունների ներսում վաճառքի և իրացման թույլտվություն համար եռամսյակ 20 000.0
1.2 ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի և իրացման թույլտվություն համար եռամսյակ 10 000.0
2 Համայնքի վարչական տարածքում՝    
2.1 բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար օրական 450.0
2.2 հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տարեկան 350 000.0
3 Համայնքի տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի կազմակերպման օբյեկտների, բաղնիքների (սաունաների) և խաղատների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն համար՝  
3.1 առևտրի օբյեկտների համար տարեկան 87 500.0
3.2 հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար տարեկան 175 000.0
3.3 բաղնիքների (սաունաների) համար տարեկան 350 000.0
3.4 խաղատների կազմակերպման համար տարեկան 1 750 000.0
3.5 շահումով խաղերի կազմակերպման համար տարեկան 650 000.0
3.6 վիճակախաղերի կազմակերպման համար տարեկան 262 500.0
4 Ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար տարեկան 0.0
5 Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու ընթացիկ տարվա համար   1 000.0
6 Համայնքի վարչական տարածքում ՀՀ օրենսդրությամբ սահ-մանված կարգով ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվություն՝  
6.1 հիմնական օբյեկտների համար    
6.1.1 մինչև 300 քմ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում՝ այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քմ ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար   75 000.0
6.1.2 6.1.1 ենթակետով չնախատեսված
օբյեկտների համար
   
6.1.2.1 201 քմ-ից մինչև 500 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար   150000.0
6.1.2.2 501 քմ-ից մինչև 1000 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար   250 000.0
6.1.2.3 1001 քմ և ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար   350 000.0
6.2 ոչ հիմնական շինությունների
տեղադրման համար
   
6.2.1 մինչև 20 քմ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար   15 000.0
6.2.2 20 քմ ավելի ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար   25 000.0
7 Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) համար, եթե՝  
7.1 չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն   15000.0
7.2 բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում Է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների ( այդ թվում՝ ստորգետնյա ) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում    
7.3 նախատեսվում Է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում՝ ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում Է նոր շինարարություն    
8 Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինության այլ օբյեկտների քանդման թույլտվության համար   25 000.0
9 Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն  
9.1 ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ-ի համար ամսական 3 000.0
9.2 թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ-ի համար ամսական 5 250.0
9.3 այլ արտաքին գովազդի յուրաքանչյուր 1 քմ-ի համար ամսական 2 600.0
9.4 համայնքի տարածքում տեղադրված դատարկ գովազդային վահանակի համար ամսական 1 200.0
10 Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար տարեկան 87 500.0

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

Արաբկիրի համայնքի ավագանու

2007 թ. դեկտեմբերի 28-ի

թիվ 166 որոշմամբ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հ/հ Տեղական վճարների անվանումը Գործա-կիցը Չափման միավորը 2008 թ. նախատեսվող վարձավճարը (ՀՀ դրամ)
1 Շինարարության կամ շինարարական տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար.      
1.1 մինչև 20 քմ շինության համար   - 15000.0
1.2 21 քմ-ից մինչև 50 քմ շինության համար   - 75 000.0
1.3 51 քմ և ավելի շինության համար   - 150000.0
2 Շինության ավարտը փաստագրելու համար.      
2.1 մինչև 20 քմ շինության համար     20 000.0
2.2 21 քմ-ից մինչև 50 քմ շինության համար     75 000.0
  51 քմ-ից մինչև 150 քմ շինության համար     125 000.0
2.3 151 քմ և ավելի շինության համար     150000.0
2.4 բազմաբնակարան բնակելի շենքերի համար     600 000.0
3 Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ նման աշխատանքների համար   1քմ 2 000.0
4 Համայնքի կողմից մրցույթների և աճուրդների կազմակերպման համար   յուրաքանչյուր մասնակից 5 000.0