Գլխավոր տեղեկություն
Համար
N 1301-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 1301-Ա

 

«ՄԱՐՏՈՒՆՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Մարտունու N 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Մարտունի քաղաքի Մ. Հերացի հասցեում գտնվող` 305 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 1288.980 հազ. դրամ սկզբնական արժեքով հին մարզադահլիճը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման ընդունման աշխատանքների կատարումը:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքի ղեկավարի միջոցով ապահովել Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող` 400 քառ. մետր մակերեսով (այդ թվում` 305 քառ. մետր մարզադահլիճի տակ)` պետական սեփականություն հանդիսացող հողամասի սահմանների ճշտումը և սահմանված կարգով մշտական (անհատույց) օգտագործման իրավունքով տրամադրել «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 18

Երևան