ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2008 թվականի N 1397-Ա
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վահե Սուրենի Բադալյանին (ծնվ.` 1990 թվականի փետրվարի 16-ին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Արտաշատ, Արազի փող., 37 շենք, բն.16, Ֆրանսիական համալսարան, բիզնես կառավարում մասնագիտության 2-րդ կուրս, ընդունվել է ԱՄՆ-ի Թեննեսիի տեխնիկական համալսարան` բիզնես կառավարում մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2009 թվականի գարնանային զորակոչը:
2. Վահե Սամվելի Ճիտոյանին (ծնվ.` 1990 թվականի օգոստոսի 12-ին, քաղ. Երևան, Կոմիտասի 36 գ, բն. 71, Երևանի պետական համալսարան, ֆիզիկա մասնագիտության 2-րդ կուրս, ընդունվել է ԱՄՆ-ի Չադրոնի պետական քոլեջ` ֆիզիկա մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2009 թվականի գարնանային զորակոչը:
3. Հովհաննես Վասակի Թորոյանին (ծնվ.` 1984 թվականի հոկտեմբերի 28-ին, քաղ. Երևան, Շինարարների 2, բն. 35, Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա, Տնտեսագիտություն մասնագիտության 1-ին կուրս, ընդունվել է Նյու Յորքի պետական համալսարան, Բինգհամթոն, բիզնես կառավարում մասնագիտությամբ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2010 թվականի աշնանային զորակոչը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|