ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2008 թվականի N 1399-Ա
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Ալֆա-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Ալֆա-ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպվելու կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 851-Ա և 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1883-Ա որոշումներով «Ալֆա-ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիաները վերաձևակերպել «Ալֆա-ֆարմ» փակ բաժնետիրական ընկերության անվամբ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|