Գլխավոր տեղեկություն
Համար
N 1323-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 նոյեմբերի 2008 թվականի N 1323-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Հայաստան Մկրտչյանին` 30.0 հազ. դրամ, Վլադիմիր Զաքարյանին` 30.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 30.0 հազ. դրամ, Հովհաննես Սողոմոնյանին` 90.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 90.0 հազ. դրամ, Արամայիս Իսպիրյանին` 270.0 հազ. դրամ, Վարդգես Բալաբեկյանին` 30.0 հազ. դրամ, Մայիս Հայրապետյանին` 60.0 հազ. դրամ, Լևոն Ամիրխանյանին` 180.0 հազ. դրամ, Գրիշա Հասրաթյանին` 60.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 120.0 հազ. դրամ, Խաչիկ Նազարյանին` 90.0 հազ. դրամ և Համլետ Նաջարյանին` 60.0 հազ. դրամ վճարելու նպատակով Երևանի քաղաքացիական դատարանին 2008 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1140.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան