Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 61
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2008.09.03/6(59) Հոդ.13
Ընդունող մարմին
Համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
06.07.2008
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
06.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ

 

Շենգավիթ թաղային համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2008 թվականի թիվ 61

քաղ. Երևան

 

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻ) ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի պահանջներով, Շենգավիթ համայնքի ավագանին որոշում է

1. Շենգավիթ համայնքի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքի (ոչ բնակելի տարածքի) 1 քառակուսի մետրի ամսական վարձավճարը սահմանել 1000 (հազար) ՀՀ դրամ, բացառությամբ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերի:

2. Շենգավիթ համայնքի սեփականությունը հանդիսացող լողավազանների, մարզադաշտերի, մարզադահլիճների և այլ դահլիճների` պարբերաբար սպորտային պարապմունքներ, մշակութային, համերգային, ուսումնական դասընթացներ կազմակերպելու և այլ նպատակներով վարձակալության տրամադրման դեպքում` մինչև 150 քմ մակերեսով տարածքների համար 1 քառակուսի մետրի վարձավճարը սահմանել ամսական 500 (հինգ հարյուր) դրամ, իսկ 150 քմ-ից ավելի մակերեսով տարածքների դեպքում` 200 (երկու հարյուր) դրամ:

3. Շենգավիթ համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի տարածքների (դահլիճներ, սրահներ և այլն) միանգամյա միջոցառում (հանդիպում, ժողով, սեմինար և այլն) կազմակերպելու նպատակով վարձակալության տրամադրման դեպքում 1 քառակուսի մետրի օրական վարձավճարը սահմանել 400 (չորս հարյուր) դրամ` անկախ փաստացի օգտագործման ժամաքանակից:

4. Հանձնարարել աշխատակազմի գույքի կառավարման բաժնին` նախկինում կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի` վարձավճարի չափը սահմանող դրույթներում օրենքով սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություն:

5. ՈւԺը կորցրած ճանաչել Շենգավիթ համայնքի ավագանու 09.04.2001 թ. թիվ 29 և 11.08.2005 թ. թիվ 120 որոշումները:

6. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի աշխատակազմի գույքի կառավարման, ֆինանսական և էկոնոմիկայի բաժինների վրա:

7. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավար Ս. Հովհաննիսյանի և համայնքի ավագանու վրա:

 

Համայնքի ղեկավար՝

Ս. Հովհաննիսյան

 

Աշխատակազմի քարտուղար`

Բ. Եղիազարյան