Գլխավոր տեղեկություն
Համար
N 1398-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (16.09.2006-12.02.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.27/57(356) Հոդ.1200
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 2004 թվականի N 1398-Ն

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 5-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ և 38-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային համաձայնագրերի որոշ դրույթներ կիրառելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

գ) հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարի վերադարձման մասին սերտիֆիկատ-դիմումը լրացնելու և ներկայացնելու կարգը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հոկտեմբերի 12
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ

 

1. Սույն կարգը կիրառվում է եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված և գործող միջազգային համաձայնագրերի (այսուհետ` կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր) պատշաճ կատարումն ապահովելու և այդ համաձայնագրերի որոշ դրույթների գործնական կիրառումը կանոնակարգելու նպատակով:

2. Կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի համաձայն հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտը Հայաստանի Հանրապետությունում հարկումից ազատված լինելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով հարկման կամ միայն եկամուտ ստացողի ռեզիդենտության պետությունում հարկվելու դեպքում ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը) համաձայնագրի դրույթներից օգտվելու նպատակով հարկային գործակալին ներկայացնում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումը (N 1 ձև), որով հաստատվում է նրա` Հայաստանի Հանրապետության և այլ պետության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին գործող համաձայնագրի իմաստով այդ մյուս պետության ռեզիդենտ հանդիսանալու փաստը:

3. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից օրենքով փաստացի պահված (գանձված) հարկի գումարի և կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրով նախատեսված դրույքաչափով պահման (գանձման) ենթակա հարկի գումարի միջև առաջացած տարբերությունն ստանալու նպատակով ոչ ռեզիդենտը (օտարերկրյա անձը) ներկայացնում է հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկերը վերադարձնելու մասին սերտիֆիկատ-դիմումը (N 2 ձև):

4. Սերտիֆիկատ-դիմումները հաստատվում են միմիայն կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող օտարերկրյա պետության ֆինանսական (հարկային) մարմնի կողմից: Սերտիֆիկատ-դիմումներն ամրագրվում են համապատասխան ֆինանսական (հարկային) մարմնի կնիքով և իրավասու պաշտոնատար անձի ստորագրությամբ: Այնպիսի փաստաթղթերը, ինչպիսիք են, օրինակ, օտարերկրյա պետության տարածքում գրանցման (հաշվառման) մասին վկայականը (ինկորպորացիայի սերտիֆիկատ) կամ քաղվածքն առևտրային ռեեստրից, չեն կարող դիտվել որպես կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով ռեզիդենտության փաստը հաստատող փաստաթղթեր:

5. Հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձվող հարկի դրույքաչափի նվազեցման կամ հարկումից ազատման մասին սերտիֆիկատ-դիմումը հարկային գործակալին է տրամադրվում մինչև առաջին վճարման կատարումը, որի առկայության դեպքում միայն հարկային գործակալը ոչ ռեզիդենտին (օտարերկրյա անձին) եկամուտներ վճարելիս հայաստանյան աղբյուրներից ստացվող եկամուտներից գանձվող (պահվող) հարկը պահում (գանձում) է օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով կամ եկամուտները վճարում է առանց հարկի պահման (գանձման): Ներկայացված տեղեկանքը գործում (վավերական) է մինչև այն ներկայացնելու տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ և հիմք է հանդիսանում այն ներկայացնելու տարվա ընթացքում հայաստանյան աղբյուրներից վճարվող եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի դրույթների համաձայն Հայաստանի Հանրապետությունում հարկումից ազատված լինելու կամ օրենքով սահմանված հարկի դրույքաչափից տարբերվող (նվազ) դրույքաչափով հարկման կամ միայն եկամուտ ստացողի ռեզիդենտության պետությունում հարկվելու համար:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N1  

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ________________ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

DOUBLE TAXATION CONVENTION BETWEEN THE REPUBLIC OF ARMENIA AND

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄ

CERTIFICATE-APPLICATION

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ

ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

FOR REDUCTION OF A TAX RATE OR EXEMPTION FROM TAXATION OF INCOME SOURCED IN ARMENIA BEFORE THE PAYMENT IS MADE

 

ՍՈՒՅՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄԸ

ԳՈՐԾՈՒՄ(ՎԱՎԵՐԱԿԱՆ) Է ՄԵԿ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ  

 

THIS CERTIFICATE-APPLICATION IS VALID FOR ONE CALEBNAR YEAR

_____________________________________________________

I. ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂԸ

RECIPIENT OF INCOME

 

1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ)  ____________________________________

NAME, SURNAME

 

2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)

ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ,

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ                   ______________________________________

PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT)

OR CERTIFICATE OF INCORPORATION

NO DATE OF ISSUE

________________________________________________________________

3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ) _________________________________

PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY)

__________________________________________________________

II. ԵԿԱՄՈՒՏ ՎՃԱՐՈՂԸ

PAYER OF INCOME

               

ՀՎՀՀ /IDENTIFICATION NUMBER

 

1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) ________________________________

NAME, SURNAME

 

2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)

ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ,

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ                   ________________________________

PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT)

OR CERTIFICATE OF INCORPORATION

NO DATE OF ISSUE

________________________________________________________________

3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ)

PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY)             ______________________________

___________________________________________________________

III. ԵԿԱՄՏԻ ՏԵՍԱԿԸ  __________________________________________

TYPE OF INCOME

__________________________________________________________

IV. ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ԱՐԴՅՈՒՆՔ ԵՆ

RECEIVED INCOME IS THE RESULT OF THE PERMANENT ESTABLISHMENT ACTIVITY

           

ԱՅՈ

ՈՉ

YES

NO

            

 

ՍՈՒՅՆՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ՆՇՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ

I HEREBY CONFIRM THAT THE INFORMATION PROVIDED HEREWITH IS ACCURATE

____________________                             ______________________

 (լրացման վայրը և ամսաթիվը)

Կ.Տ.

(ստորագրությունը)

 DATE AND PLACE

STAMP 

SIGNATURE

                                                          

V. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԸ

NOTE OF THE FOREIGN TAX AUTHORITY

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԻՄՈՂԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ___________________ՌԵԶԻԴԵՆՏ

IT IS HEREBY CONFIRMED THAT THE                                                     (պետության անվանումը)

CLAIMANT IS THE RESIDENT OF                                                                NAME OF COUNTRY

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ _____________________________ՄԻՋԵՎ BETWEEN THE REPUBLIC OF ARMENIAN AND                          (պետության անվանումը)

                                                                                          NAME OF COUNTRY

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՄԱՍՏՈՎ

IN THE SENSE IMPLIED IN THE DOUBLE TAXATION CONVENTION 

 

____________________                           ______________________

 (լրացման վայրը և ամսաթիվը)

Կ.Տ.

(ստորագրությունը)

 DATE AND PLACE

STAMP 

SIGNATURE

___________________________________________________________

VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԸ

NOTE OF ARMENIA TAX AUTHORITY

 

ԴԻՄՈՂԻՆ ՎՃԱՐՎՈՂ` ՍՈՒՅՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄՈՒՄ ՆՇՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՀԱՐԿՄԱՆ` 

INCOME MENTIONED IN THIS CERTIFICATE-APPLICATION AND PAID TO THE CLAIMANT IS SUBJECT TO THE TAXATION IN ACCORDANCE WITH THE APPROPRIATE PROVISIONS OF THE DOUBLE TAXATION TREATY BETWEEN THE REPUBLIC OF

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ __________ ՄԻՋԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ

ARMENIA AND (պետության անվանումը)
NAME OF COUNTRY
    

                                                              

 

ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ________________________________

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

HEAD OF THE TAX INSPECTION

OF THE REPUBLIC OF ARMENIA

 

___  __________ 200 թ                                               ________________ 

 

Կ.Տ.

(ստորագրությունը)

 

STAMP 

SIGNATURE

                                             

 

 

Ձև N2  

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ______________________ ՄԻՋԵՎ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

DOUBLE TAXATION CONVENTION BETWEEN THE REPUBLIC OF ARMENIA AND

 

ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄ

CERTIFICATE-APPLICATION

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԳԱՆՁՎԱԾ ՀԱՐԿԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

FOR REFUND OF A TAX WITHHELD IN ARMENIA

_________________________________________________________

I. ԵԿԱՄՈՒՏ ՍՏԱՑՈՂԸ

RECIPIENT OF INCOME

 

1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ)  ____________________________________

NAME, SURNAME

________________________________________________________________

2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)

ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ,

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ                     ____________________________________

PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT)

OR CERTIFICATE OF INCORPORATION

NO DATE OF ISSUE

________________________________________________________________

3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ) _________________________________

PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY)

__________________________________________________________

II. ԵԿԱՄՈՒՏ ՎՃԱՐՈՂԸ

PAYER OF INCOME

               

ՀՎՀՀ / TAXPAYER'S IDENTIFICATION NUMBER

 

1. ԱՆՈՒՆԸ, ԱԶԳԱՆՈՒՆԸ (ԱՆՎԱՆՈՒՄԸ) _______________________________

NAME, SURNAME

 

2. ԱՆՁՆԱԳԻՐ (ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)

ԿԱՄ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ,

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ                   ________________________________

PASSPORT (IDENTIFICATION DOCUMENT)

OR CERTIFICATE OF INCORPORATION

NO DATE OF ISSUE

________________________________________________________________

3. ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ (ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ)

PLACE OF LOCATION (PLACE OF RESIDENCY)             ______________________________

___________________________________________________________

___________________________________________________________

ՎԵՐԱԴԱՐՁՈՒՄ

REFUND CLAIMED FOR THE YEAR(S)

200

   

 + 

  

 +

   

___________________________________________________________

III. ԵԿԱՄՈՒՏ ____________________________________________

 INCOME

 

ԵԿԱՄՏԻ

ՏԵՍԱԿԸ

TYPE OF THE INCOME

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

ՀԱՄԱՐԸ ԵՎ

ԱՄՍԱԹԻՎԸ

 NUMBER AND DATE OF  THE CONTRACT 

ԵԿԱՄՏԻ

ՎՃԱՐՄԱՆ(ՓՈԽԱՆՑՄԱՆ) ԱՄՍԱԹԻՎԸ

DATE OF  PAYMENT OF

NCOME

ԵԿԱՄՏԻ ԳՈՒՄԱՐԸ ՄԻՆՉԵՎ ՀԱՐԿԻ ՊԱՀՈՒՄԸ

GROSS AMOUNT OF THE  INCOME

ՊԱՀՎԱԾ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱ-ՉԱՓԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԸ TAX RATE AND THE  AMOUNT OF TAX WITHHELD

ՀԱՄԱՁԱՅ-ՆԱԳՐՈՎ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱ-ՉԱՓԸ ԵՎ ԳՈՒՄԱՐԸ

TAX RATE AND TAX AMOUNT UNDER THE TREATY

ՎԵՐԱ-ԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԸ

TOTAL AMOUNT

TO BE REIMBURSED 

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

TOTAL  

 

IV. ԳՈՒՄԱՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓՈԽԱՆՑԵԼ

THE AMOUNT IS TO BE REMITTED TO

 

1. ԲԱՆԿԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

NAME OF BANK               __________________________________________

 

2. ՎԱՅՐԸ (ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՍՑԵՆ, ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ)

PLACE (COUNTRY, ADDRESS, TEL)  ____________________________________

 

3. ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ ԲԱՆԿՈՒՄ

NUMBER OF THE BANK ACCOUNT  _____________________________________

 

ՍՈՒՅՆՈՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ ՆՇՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՃՇՏՈՒԹՅՈՒՆԸ

I HEREBY CONFIRM THAT THE INFORMATION PROVIDED HEREWITH IS ACCURATE

        _________________                         _______________________

 (լրացման վայրը և ամսաթիվը)

Կ.Տ.

(ստորագրությունը)

 DATE AND PLACE

STAMP 

SIGNATURE

 

V. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԸ

NOTE OF THE FOREIGN TAX AUTHORITY

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԻՄՈՂԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է __________________ ՌԵԶԻԴԵՆՏ IT IS HEREBY CONFIRMED THAT THE                        (պետության անվանումը)

CLAIMANT HAS RESIDENCY IN                                   NAME OF COUNTRY

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ____________________________ ՄԻՋԵՎ BETWEEN THE REPUBLIC OF                            (պետության անվանումը)

ARMENIAN AND                                                 NAME OF COUNTRY

 

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՄԱՍՏՈՎ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ, ՈՐՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ Է ԵԿԱՄՈՒՏԸ:

IN THE SENSE IMPLIED IN THE DOUBLE TAXATION CONVENTION WITHIN THE PERIOD IN WHICH THE INCOME WAS DERIVED

 

   _________________                         _______________________

 (լրացման վայրը և ամսաթիվը)

Կ.Տ.

(ստորագրությունը)

 DATE AND PLACE

STAMP 

SIGNATURE

 ________________________________________________________

VI ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՆՇՈՒՄԸ

NOTE OF ARMENIA TAX AUTHORITY

 

ԵՆԹԱԿԱ Է ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ________________________________

SUBJECT TO REFUND FROM BUDGET

__________________________________________________________

(գումարը` թվերով և տառերով, նշելով արտարժույթը)

THE AMOUNT WITH LETTERS AND NUMBERS, INDICATE CURRENCY

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________________

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

HEAD OF THE TAX INSPECTION

OF THE REPUBLIC OF ARMENIA

 

___ ________ 200 __ թ                                       __________________

 

Կ.Տ.

(ստորագրությունը)

 

STAMP 

SIGNATURE

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԳԱՆՁՎՈՂ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՐԿՈՒՄԻՑ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սերտիֆիկատ-դիմումը լրացվում է 4 օրինակից:

Սերտիֆիկատ-դիմումն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով` նշելով լրացման վայրն ու ամսաթիվը:

2. Սերտիֆիկատ-դիմումի օրինակները նախատեսված են`

ա) 1-ին օրինակը` կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի իմաստով դիմողի ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի համար.

բ) 2-րդ օրինակը` դիմողի համար.

գ) 3-րդ օրինակը` հարկային գործակալի համար.

դ) 4-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության համար:

3. Դիմողի կողմից լրացված սերտիֆիկատ-դիմումի բոլոր օրինակները ներկայացվում են կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի իմաստով իր ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմին` պայմանագրի իմաստով դիմողի ռեզիդենտության փաստը հաստատելու նպատակով:

Հաստատված սերտիֆիկատ-դիմումի օրինակները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն: Սերտիֆիկատ-դիմումի օրինակները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն ներկայացնելիս դիմողը ներկայացնում է նաև այն փաստաթղթերի պատճենները, որոնք հաստատում են ստացվող եկամուտը որպես այդպիսին հանդիսանալու փաստը: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը սերտիֆիկատ-դիմումի օրինակների լրացման ճշտությունն ուսումնասիրելուց հետո 10 օրվա ընթացքում դրանք վերահասցեագրում է դիմողին եկամուտներ վճարող հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչություն` սերտիֆիկատ-դիմումը հաստատելու նպատակով: Հաստատումից հետո 5 օրվա ընթացքում սերտիֆիկատ-դիմումի օրինակները հարկային տեսչության կողմից վերադարձվում են դիմողին, իսկ պատճենը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, որն էլ, իր հերթին, 10 օրվա ընթացքում այն տրամադրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

4. Սերտիֆիկատ-դիմումի I, II, III և IV բաժինները լրացվում են դիմողի կողմից:

I բաժնում նշվում են եկամուտ ստացողի`

1-ին կետում` անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա` նրա անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը.

2-րդ կետում` անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը. 3-րդ կետում` գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի, հեռախոսի համարները:

II բաժնում նշվում են եկամուտ վճարողի`

1-ին կետում` անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա` նրա անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը.

2-րդ կետում` անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը.

3-րդ կետում` գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի, հեռախոսի համարները:

III բաժնում նշվում են եկամտի այն տեսակները, որոնք նախատեսվում է ստանալ ընթացիկ տարվա ընթացքում: Եթե դիմողը տվյալ տարվա ընթացքում նույն հարկային գործակալից ստանում է նաև այլ տեսակի եկամուտներ, որոնք նշված չեն արդեն իսկ ներկայացված սերտիֆիկատ-դիմումում, ապա դիմողն այլ տեսակի եկամուտների համար ներկայացնում է սույն կարգով հաստատված նոր սերտիֆիկատ-դիմում:

IV բաժնում «Այո» կամ «Ոչ» վանդակներում նշում կատարելով` դիմողը հաստատում է սերտիֆիկատ-դիմումում նշված եկամուտները Հայաստանի Հանրապետությունում մշտական ներկայացուցչության (կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի իմաստով) գործունեության արդյունքում ստացված լինելու (չլինելու) փաստը:

Բաժինն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:

5. V բաժինը լրացվում է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի կողմից, որտեղ այն նշում է պետության անվանումը, որի ռեզիդենտն է հանդիսանում դիմողը` ընթացիկ տարվա ընթացքում: Բաժինն ամրագրվում է համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:

Սերտիֆիկատ-դիմումի V բաժինը կարող է չլրացվել, եթե սերտիֆիկատ-դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու ֆինանսական (հարկային) մարմնի կողմից ստորագրված և կնքված տեղեկանքը, որում պարունակվում են սերտիֆիկատ-դիմումի V բաժնով պահանջվող բոլոր տեղեկություններն ու վավերապայմանները: Սույն տեղեկանքը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով:

(5-րդ կետը լրաց. 18.08.06 N 1162-Ն)

6. VI բաժինն ամրագրվում է հարկային տեսչության պետի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում է լրացման ամսաթիվը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
հոկտեմբերի 7-ի N 1398-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՑ ԳԱՆՁՎԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՄԱՍԻՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ-ԴԻՄՈՒՄԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սերտիֆիկատ-դիմումը և դրա հավելվածը լրացվում են 4 օրինակից:

Սերտիֆիկատ-դիմումն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով` նշելով լրացման վայրն ու ամսաթիվը:

2. Սերտիֆիկատ-դիմումի օրինակները նախատեսված են`

ա) 1-ին օրինակը` կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի իմաստով դիմողի ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի համար.

բ) 2-րդ օրինակը` դիմողի համար.

գ) 3-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության համապատասխան հարկային տեսչության համար.

դ) 4-րդ օրինակը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համար:

3. Դիմողի կողմից լրացված սերտիֆիկատ-դիմումի բոլոր օրինակները ներկայացվում են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով իր ռեզիդենտության պետության իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմին` համաձայնագրի իմաստով դիմողի ռեզիդենտության փաստը հաստատելու նպատակով:

Հաստատված սերտիֆիկատ-դիմումի օրինակները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը սերտիֆիկատ-դիմումի օրինակների լրացման ճշտությունն ուսումնասիրելուց հետո 10 օրվա ընթացքում դրանք վերահասցեագրում է դիմողին եկամուտներ վճարող հարկային գործակալի հաշվառման հարկային տեսչություն` դիմողին վճարված եկամուտների, դրանցից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) հարկի գումարների չափն ու հարկի գումարը դիմողին վճարված ամբողջ (համախառն) գումարից պահված (գանձված) լինելու փաստն օրենքով սահմանված կարգով ուսումնասիրելու նպատակով: Ուսումնասիրության մասին մանրամասն տեղեկանքը և սերտիֆիկատ-դիմումի օրինակը 5 օրվա ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն, որն էլ, իր հերթին, 5 օրվա ընթացքում սերտիֆիկատ-դիմումը վերադարձնում է դիմողին:

Դիմողը սերտիֆիկատ-դիմումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հարկի գումարները հետ ստանալու նպատակով:

4. Սերտիֆիկատ-դիմումի I, II, III և IV բաժիններն ու «Վերադարձում» տողը լրացվում են դիմողի կողմից:

I բաժնում նշվում են եկամուտ ստացողի`

1-ին կետում`

անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա` նրա անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը.

2-րդ կետում`

անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը.

3-րդ կետում`

գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի ու հեռախոսի համարները:
II բաժնում նշվում են եկամուտ վճարողի`

1-ին կետում` անունը, ազգանունը, իսկ եթե այն կազմակերպություն է, ապա` նրա անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը.

2-րդ կետում` անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) կամ ինկորպորացիայի սերտիֆիկատի համարը, թողարկման ամսաթիվը.

3-րդ կետում` գտնվելու վայրի, իսկ եթե ֆիզիկական անձ է, ապա` բնակության վայրի հասցեն, այդ թվում` էլեկտրոնային փոստի, հեռախոսի համարները:

«Վերադարձում» տողը լրացվում է` ելնելով համապատասխան օրացուցային տարվանից: Օրինակ, եթե հայտարարվում է 2002-2003 թվականների ընթացքում եկամտից պահված (գանձված) հարկի գումարների վերադարձման մասին, ապա սույն տողը լրացվում է հետևյալ կերպ`

ՎԵՐԱԴԱՐՁՈՒՄ

200

2

+

3

+

-

III բաժնում նշվում են`

1-ին սյունակում`

վճարված եկամտի տեսակը (շահաբաժիններ, տոկոսներ, ռոյալթիներ և այլն).

2-րդ սյունակում`

պայմանագրի համարը և ամսաթիվը.

3-րդ սյունակում`

եկամտի վճարման (փոխանցման) ամսաթիվը.

4-րդ սյունակում`

եկամտի ամբողջ գումարը` մինչև հարկի պահումը (գանձումը).

5-րդ սյունակում`

օրենքով սահմանված հարկի դրույքաչափը և այդ դրույքաչափով եկամտից փաստացի պահված (գանձված) հարկի գումարը.

6-րդ սյունակում`

կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրով եկամտի կոնկրետ տեսակի համար նախատեսված հարկի դրույքաչափը և այդ դրույքաչափով եկամտի ամբողջ գումարից (4-րդ սյունակ) պահման (գանձման) ենթակա հարկի գումարը:

IV բաժնում նշվում են`

1-ին կետում` այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվելու է գումարը.

2-րդ կետում` այն պետության անվանումը, որտեղ գտնվում է նշված բանկը.

3-րդ կետում` հաշվի համարը բանկում, որին փոխանցվելու է գումարը:

IV բաժինն ամրագրվում է դիմողի պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:

5. V բաժինը լրացվում է կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի իմաստով իրավասու մարմին հանդիսացող ֆինանսական (հարկային) մարմնի կողմից, որտեղ այն նշում է պետության անվանումը, որի իմաստով ռեզիդենտ է հանդիսանում դիմողը: Բաժինն ամրագրվում է համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում են լրացման վայրն ու ամսաթիվը:

Սերտիֆիկատ-դիմումի V բաժինը կարող է չլրացվել, եթե սերտիֆիկատ-դիմումին կից ներկայացվում է օտարերկրյա իրավասու ֆինանսական (հարկային) մարմնի կողմից ստորագրված և կնքված տեղեկանքը, որում պարունակվում են սերտիֆիկատ-դիմումի V բաժնով պահանջվող բոլոր տեղեկություններն ու վավերապայմանները: Սույն տեղեկանքը լրացվում է ռուսերենով կամ անգլերենով:

(5-րդ կետը լրաց. 18.08.06 N 1162-Ն)

6. VI բաժինը լրացվում է հարկային տեսչության կողմից, որտեղ նշվում է փաստացի վերադարձման ենթակա գումարը: Բաժինն ամրագրվում է հարկային տեսչության պետի ստորագրությամբ ու կնիքով, և նշվում է լրացման ամսաթիվը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան