Գլխավոր տեղեկություն
Համար
N 1346-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.03/70(660) Հոդ.1262
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2008 թվականի N 1346-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով առանձնացված` չմասնավորեցված (չօտարված), ինչպես նաև որևէ պետական կառավարչական հիմնարկի չամրացված կամ որևէ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չհանձնված գույքը (այսուհետ` գույք) ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, նաև հետագայում նման գույքի բացահայտման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել տեղեկատվություն իրենց ենթակայության պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գույքի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով առանձնացված` չմասնավորեցված (չօտարված), ինչպես նաև որևէ պետական կառավարչական հիմնարկի չամրացված կամ որևէ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չհանձնված գույքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկություններն ստանալուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել գույքի հանձնման-ընդունման, իսկ անշարժ գույքի դեպքում` նաև սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները:

4. Սահմանել, որ հանձնող կողմի բացակայության դեպքում գույքի ընդունումն իրականացվում է միակողմանի` որպես հաշվեկշռային արժեք ընդունելով գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատված արժեքը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 25

Երևան