Գլխավոր տեղեկություն
Համար
N 34-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.26/5(671) Հոդ.109
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2009 թվականի N 34-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» N 2328-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածում`         

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետի «իգ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իգ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտե»,

բ. 4-րդ կետի 22-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին» N 866-Ն որոշումը»,

գ. 7-րդ կետի 3-րդ ենթակետում, 22-րդ, 36-րդ, 47-րդ, 58-րդ, 75-րդ կետերում, 92-րդ կետի 1-ին և 2-րդ, 94-րդ կետի 1-ին և 2-րդ, 95-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 97-րդ և 98-րդ կետերում, 100-րդ կետի 2-րդ ենթակետում, 107-րդ կետում «ՀՀ Պետատոմհսկողության» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման NN 8 և 9 հավելվածներում «ՀՀ Պետատոմհսկողության» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեին» բառերով և դրանց հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 16

Երևան