Գլխավոր տեղեկություն
Համար
N 1466-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2008-05.04.2024)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.12.29/75(665) Հոդ.1354
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.04.2024
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 դեկտեմբերի 2008 թվականի N 1466-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման 1-ին կետով հաստատված ցանկի`

ա. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար» բառերով,

բ. 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» բառերով,

գ. 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերով,

դ. 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար» բառերով,

ե. 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար» բառերով,

զ. 20-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերով,

է. 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշման 1-ին կետով հաստատված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17.1-ին կետով.

«17.1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան