Գլխավոր տեղեկություն
Համար
N 812-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (27.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.13/51(641) Հոդ.841
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2008 թվականի N 812-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 766-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի «ա» կետի, ինչպես նաև «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի N 766-Ն որոշումը` բացառությամբ 6-րդ կետի 2-րդ մասի և 7-րդ կետի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` մինչև 2008 թվականի նոյեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ մշակել ու Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Սևան» ազգային պարկի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

(2-րդ կետը խմբ. 06.11.08 N 1300-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. օգոստոսի 4
Երևան