Գլխավոր տեղեկություն
Համար
N 1294-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.26/69(659) Հոդ.1235
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2008 թվականի N 1294-Ն

 

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 29-ին կնքված համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) ամրագրված դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին ամրագրված` Երևան քաղաքի Արգիշտի 7/5 հասցեում գտնվող` 6655.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (այսուհետ` գույք) և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 22608.51 քառ. մետր մակերեսով հողատարածքը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 1682358) ուղղակի վաճառքի ձևով օտարել «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):

2. Սահմանել, որ`

1) օտարվող գույքի վաճառքի գինը կազմում է 1000000 դրամ.

2) գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 22608.51 քառ. մետր հողատարածքը` կադաստրային արժեքով.

3) գնորդը պարտավորվում է`

ա. համաձայն համաձայնագրի 2-րդ կետի, գույքի օտարման պայմանագրի կնքումից հետո 20-ամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից տնօրինվող հողամասի վրա` վերջինիս կողմից հաստատված նախագծանախահաշվարկային փաստաթղթերի հիման վրա կառուցել 12000 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինություններ, պարսպապատել և բարեկարգել ամբողջ հողատարածքը,

բ. իր միջոցների հաշվին վճարել պատվիրված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հաստատված նախագծանախահաշվարկային փաստաթղթերի վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:

3. Գնորդը պարտավոր է գույքի վաճառքի գինը և հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին`

1) ապահովել սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) գնորդի հետ կնքել շենք-շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման մասին պայմանագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից հաստատված նախագծանախահաշվարկային փաստաթղթերի։

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` գնորդի կողմից գույքի վաճառքի գնի և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ մինչև գնորդի կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը` գնորդին օտարված հողամասը գրավադրված է համարվում օտարողի մոտ` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 18

Երևան