«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 դեկտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 05008371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
4 նոյեմբերի 2008 թ. |
N 302-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍԱՌԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» ենթակետը և 20-րդ հոդվածի «լ» ենթակետը, ղեկավարվելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 4-րդ մասով, 24-րդ հոդվածով և 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
Հաստատել «Կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու մասին որոշում կայացնելու կարգը»՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2008 թ. նոյեմբերի 7 Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2008 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 302-Ն որոշման |
«Կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու մասին որոշում կայացնելու» կարգ
1. Լիազոր մարմնին տրամադրված հաշվետվությունների և (կամ) վերահսկող մարմինների ներկայացրած կամ այլ տեղեկությունների վերլուծությունների հիման վրա կասկածելի գործարար հարաբերությունը կամ գործարքը կասեցնելու, հաշվետվություն տրամադրող անձի կողմից ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցները սառեցնելու, գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման ժամկետը 5 օրով (բացառիկ դեպքերում` 10 օրով) երկարաձգելու, գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների սառեցման վերացման մասին որոշումները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը:
2. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների սառեցման մասին որոշումը համարվում է վերացված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի հաստատման դեպքում, կամ Օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով սահմանված ժամկետի (երկարաձգված լինելու դեպքում՝ երկարաձգման ժամկետի) ավարտից հետո:
3. Սույն կարգի 1-ին և 2-րդ կետերով սահմանված որոշումներն անմիջապես ի կատարումն ուղարկվում են հաշվետվություն տրամադրող անձին (անձանց):