Գլխավոր տեղեկություն
Համար
N 1406-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.12.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 նոյեմբերի 2008 թվականի N 1406-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Վարդաշենի 6-րդ փողոցի, Շիրակի 2ա, Աերացիա թաղամասի, Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի ու Հատիսի 4-րդ նրբանցքի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Թբիլիսյան խճուղու 5 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Երևանի քաղաքապետին և Կոտայքի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել որոշման հավելվածում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը` առաջարկելով գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել սույն որոշման հավելվածի ցանկում նշված քաղաքացիների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 20-ի N 1406-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ` ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Անունը,
ազգանունը
Բնակտարածության հասցեն, սենյակների թիվը Հաշվառ-ման կանգնելու
տարեթիվը
Հատկաց-ման տարե-թիվը ՀՀ քաղա-քացիություն ստանալու
տարեթիվը
Վերադաս կառավարման մարմնի համաձայնությունը
Ղահրամանովա Վիկտորիա քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 68 շենքի հանրակացարանի N 40 սենյակ 1990 թ. 2004 թ. 2001 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
13.08.2008 թ.,
N 12-2233 գրություն
Հայրիյան Ֆելիքս քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 68 շենքի հանրակացարանի N 1 սենյակ 1990 թ. 1995 թ. 2003 թ. ՀՀ տարածքային
կառավարման նախարարություն
07.08.2008 թ.,
N 12-2167 գրություն
Խաչումյան Ռայա քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 5 շենքի հանրակացարանի N 217 սենյակ 1989 թ. 1989 թ. 2001 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
21.08.2008 թ.
Կասպարյան Անատոլի քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 5 շենքի հանրակացարանի N 218 սենյակ 1989 թ. 1990 թ. 2000 թ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
26.08.2008 թ.
Թորոսյան Էլմիրա քաղ. Երևան, Շիրակի 2ա հանրակացարանի N 709 սենյակ 1989 թ. 1990 թ. 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
05.08.2008 թ.,
N 12-2175 գրություն
Հայրապետյան Ռիգոլետտա քաղ. Երևան, Շիրակի 2ա հանրակացարանի N 7 շենքի N 303 սենյակ 1990 թ. 1999 թ. 2004 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
05.08.2008 թ.,
N 12-2175 գրություն
Պողոսովա Մարինա քաղ. Երևան, Աերացիա թաղամասի N 2 հանրակացարանի N 37 սենյակ 1989 թ. 1989 թ. 2007թ. Երևանի քաղաքա-պետարանի
11.07.2008 թ.,
N 03/6-15802Հ գրություն
Դանիելյան Գրետա քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 515 սենյակ 1989 թ. 1989 թ. 2002 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
21.07.2008 թ.,
N 12-2125 գրություն
Դաշյան Արշալույս քաղ. Աբովյան, Հատիսի 4-րդ նրբանցքի հանրակացարանի N 411 սենյակ 1989 թ. 1998 թ. 2008 թ. ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
11.08.2008 թ.,
N 12-2168 գրություն

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան