ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
24 նոյեմբերի 2003 թ. N 97-Ա
Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 37-րդ և 50-րդ հոդվածներով, «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 30-րդ, 31-րդ և 63-րդ հոդվածներով, «Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի կարգը հատատելու մասին» ՀՌԱՀ 24.01.2002 թ. թիվ 4 որոշման 19-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով Վանաձոր քաղաքի տարածքում 103.8 ՄՀց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի արդյունքները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.
1. «Լոռու Միգ» ՍՊ ընկերությանը ճանաչել Վանաձոր քաղաքի տարածքում 103.8 ՄՀց հաճախությամբ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթի հաղթող:
2. «Լոռու Միգ» ՍՊ ընկերությանը տալ ռադիոհաղորդումների հեռարձակման լիցենզիա:
Նախագահի տեղակալ` |
Շ. Աղաբեկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|