ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 նոյեմբերի 2003 թ. N 414/03
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7) կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով Հանձնաժողովը որոշեց`
1. Ուժը կորցրած ճանաչել «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիան (ՀԿԳ 0040, տրված 15.01.2002 թ.) Ընկերության դիմումի համաձայն:
2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը` սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Էտալոն Ինվեստ» ՍՊԸ-ին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի Ժ/Պ՝ |
Ա. Սարիբեկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|