ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2008 թվականի N 1232-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան` միջուկային և ճառագայթային վթարների հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2008 թվականի դեկտեմբերի 15-19-ը անցկացնել ստուգողական վարժանք՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի ընդհանուր վթարի հակազդումը» թեմայով:
2. Ստուգողական վարժանքի կազմակերպման և անցկացման պատասխանատու նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին՝
1) մինչև 2008 թվականի նոյեմբերի 15-ը ապահովել ստուգողական վարժանքի սցենարի առկայությունը.
2) մինչև 2009 թվականի հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ստուգողական վարժանքի ամփոփ արդյունքները:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և օտարերկրյա այլ իրավասու մարմինների փորձագետների մասնակցությունն ստուգողական վարժանքին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2008 թ. նոյեմբերի 4 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|