Գլխավոր տեղեկություն
Համար
N 161-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (13.11.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.03.19/16(606) Հոդ.239
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.02.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 փետրվարի 2008 թվականի N 161-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Միացյալ հայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը նվիրատվության կարգով տրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Գույք հանձնելու մասին» N 1080-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմի տնօրինությանը հանձնված խոր հորատման հաստոցի ու օժանդակ սարքավորումների գույքային համալիրի հիմնական մասի օտարումից (Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 20-ի «Գույք օտարելու մասին» N 1129-Ա որոշման համաձայն) մնացած 648.498.748 դրամ սկզբնական արժեքով օժանդակ սարքավորումներից`

1) 436.238.059 դրամ սկզբնական արժեքով սարքավորումները` համաձայն N 1 հավելվածի (այսուհետ` գույք), որպես գույքի մեկ միավոր ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ` կանադական «Տրանսեվրո Էներջի» ընկերության Հայաստանի Հանրապետությունում հիմնադրած «ԹԻՄ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Տերյան 105/1) (այսուհետ` գնորդ).

2) 212.260.689 սկզբնական արժեքով խողովակները` համաձայն N 2 հավելվածի (այսուհետ` խողովակներ), հետ վերցնել և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնօրինությանը, և խողովակները որպես գույքի առանձին տարրեր օտարել դասական աճուրդով:

2. Սահմանել`

1) լիցենզավորված անկախ գնահատողի կողմից 2007 թվականի դեկտեմբերի 20-ին շուկայական մեթոդով գնահատված գույքի (որպես գույքի մեկ միավոր) արժեքը` 49.870,0 հազ. դրամ, իսկ խողովակների ընդհանուր արժեքը` 47.010,5 հազ. դրամ (առանձին տարրերի գնահատված արժեքները` համաձայն N 2 հավելվածի).

2) ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի (որպես գույքի մեկ միավոր) վաճառքի գինը` 49.870,0 հազ. դրամ, իսկ աճուրդով օտարվող խողովակների վաճառքի ընդհանուր մեկնարկային գինը` 47.010,5 հազ. դրամ (առանձին տարրերի մեկնարկային գները` համաձայն N 2 հավելվածի):

(2-րդ կետը փոփ. 30.10.08 N 1251-Ն)

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

1) գնորդի և «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջև կնքվող գույքի առուվաճառքի պայմանագրում նախատեսել, որ գնորդը նախապես`

ա. օտարվող գույքի վաճառքի` 49.870,0 հազ. դրամ, գինը կփոխանցի «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին,

բ. իր միջոցների հաշվին կվճարի գույքի և խողովակների արժեքների որոշման հետ կապված վճարը` 960,0 հազ. դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված խողովակները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված խողովակներն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը.

2) աճուրդում հաղթողների (հաղթողի) և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջև կնքվող առուվաճառքի պայմանագրերում (պայմանագրում) նախատեսել, որ աճուրդի հաղթողները (հաղթողը) նախապես օտարվող խողովակների վաճառքի գինը կփոխանցեն (կփոխանցի) «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. Սահմանել, որ 1-ին կամ յուրաքանչյուր հերթական աճուրդում խողովակները չվաճառվելու դեպքում` խողովակները վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, որոնց դեպքում խողովակների մեկնարկային գինն իջեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մարտի 5

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 22-ի N 161-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՕՏԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ

Գույքի անվանումը

Չափի միավորը

Քանակը

Սկզբնական արժեքը` ընդամենը
(հազ. դրամ)

Գնահատ-
ված արժեքը` ընդամենը
(հազ. դրամ)

1.

Հորատման խողովակներ

տոննա

191.2

254,992.260

21,308.5

2.

Տնակներ

հատ

40

39,148.711

11,600.0

3.

Տրանսպորտային միջոցներ

հատ

4.0

10,911.696

3350.0

 

1) «ՈՒԱԶ 31514», պետհամարանիշը` 611 ՏԼ 64 (1997թ.)

     

1100.0

2) «ՈՒԱԶ 31514», պետհամարանիշը` 612 ՏԼ 64 (1997թ.)

     

1100.0

3) «ՈՒԱԶ 3962», պետհամարանիշը` 733 ՏԼ 64 (1992թ.)

     

650.0

4) «ԳԱԶ 66», պետհամարանիշը` 732 ՏԼ 64 (1985թ.)

     

500.0

4.

Արագամաշ առարկաներ

   

6,988.07

445.2

5.

Այլ

   

124,197.322

13,166.3

 

Ընդամենը

   

436,238.059

49,870.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

փետրվարի 22-ի N 161-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՎՈՂ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ

(հավելվածը խմբ. 30.10.08 N 1251-Ն)

 

NN
ը/կ

Համառոտ

բնութագիրը,

տրամագիծը

(d),

պատի հաստությունը p)

Քա-նակը (հատ) Ընդամենը` երկարու-թյունը (գծմ) Սկզբնական արժեքը` ընդամենը (հազ. դրամ) Մեկ գծամետրի գնահատ-ված արժեքը (դրամ) Մեկ գծա-մետրի մեկնար-կային գինը (դրամ) Գնահատ-ված արժեքը` ընդամենը (հազ. դրամ) Մեկնար-կային գինը` ընդամենը (հազ. դրամ)
1. Խողովակ` շրջապահ` ընդամենը d=245 մմ,
p=10 մմ
203 2000 91331,727 12000 12000 24000,0 24000,0
2. Խողովակ` շրջապահ`
d=530 մմ,
p=10 մմ
60 636 56272,724 20000 20 000 12720,0 12720,0
3. Խողովակ` շրջապահ`
d=194 մմ,
p=11 մմ
40 484 16423,423 9000 9000 4356,0 4356,0
4. Խողովակ` շրջապահ`
d=760 մմ,
p=32 մմ
2 12 10296,063 12000 12000 1440,0 1440,0
5.

Խողովակ` շրջապահ`
d=340 մմ,
p=9 մմ

25 223 16020,718 15000 15000 3345,0 3345,0
6. Խողովակ` արագահան միացումներով d=25 մմ,
p=2,5 մմ
23 120 1667,868 500 500 60,0 60,0
7. Խողովակ` օդային
d=42 մմ,
p=3 մմ
36 310 4176,921 1000 1000 310,0 310,0
8. Խողովակ` շրջապահ
d =114 մմ,
p=7 մմ
21 119 2752,475 2500 2500 297,5 297,5
9. Խողովակ` պոմպակոմպրե-սորային
d=50 մմ,
p=5 մմ
13 110 1571,180 1200 1200 132,0 132,0
10. Խողովակաոստ` կցաշուրթով d=530 մմ 1   96,688     50,0 50,0
11. Խողովակաոստ` օղակագոտիով d=530 մմ 1   145,032     75,0 75,0
12. Խողովակների տակդիրներ 15   11505,870     225,0 225,0
   Ընդամենը 440   212260,689     47010,5 47010,5

(հավելվածը խմբ. 30.10.08 N 1251-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.10.2008, N 1251-Ն 13.11.2008, N 161-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան