Գլխավոր տեղեկություն
Համար
N 216
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2000.05.12/9(107)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2000
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2000
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2000

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

3 մայիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մայիսի 2000 թվականի N 216

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 385269 հազ. դրամ գնահատված մեծություն ունեցող «Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 385269 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 100 տոկոսին:

3. Գնահատված ակտիվները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 1273776 հազ. դրամ:

4. «Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2000 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 888507,2 հազ. դրամ, այդ թվում`

բանկերի կարճաժամկետ վարկեր` 45566 հազ. դրամ.

հաշվարկներ բյուջեի հետ` 202230,2 հազ. դրամ.

հաշվարկներ անձնակազմի աշխատավարձի վճարման գծով` 3319,2 հազ. դրամ.

հաշվարկներ հաշվետու անձանց հետ` 1126,4 հազ. դրամ.

հաշվարկներ սոցիալական ապահովագրության գծով` 17884,7 հազ. դրամ.

հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ` 617984,4 հազ. դրամ, ընդ որում, համաձայն «Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Խոլոդ-2» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքված համատեղ գործունեության պայմանագրի (19 հունվարի 1998 թ.) և համեմատական ակտի (1 հունվարի 2000 թ.), «Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի հունվարի 1-ի հաշվեկշռի` մատակարարների և կապալառուների հետ հաշվարկների 617984,4 հազ. դրամ արժեքում ամփոփված 338254 հազ. դրամը փաստացի ներկայացնում է 2650 հազ. ԱՄՆ-ի դոլար (նշված անհամապատասխանությունն առաջացել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ ռուբլու արժեզրկման հետևանքով).

հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ` 396,3 հազ. դրամ:

5. Ստեղծել «Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մրցութային հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

6. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների, ինչպես նաև «Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրից բխող պայմանների մասին.

«բ) քառամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

(6-րդ կետը փոփ. 12.07.00 N 386-Ն)

7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.

«Երևանի կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման պայմանագրից բխող պայմանները` դրա մասին իրազեկելով «Պեռնո Ռիկար» ընկերությանը:

8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով կամ ԱՄՆ-ի դոլարով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի մայիսի 3-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2000 թվականի
մայիսի 3-ի N 216 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

«Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մրցութային հանձնաժողովի

 

Դ. Վարդանյան - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Խաչատրյան - ՀՀ գյուղատնտեսության և բնօգտագործման նախարարի առաջին տեղակալ
Ա. Աբովյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ
Ա. Խաչիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի տեղակալ

        

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.07.2000, N 386 12.07.2000, N 216
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան