Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
31 հունվարի 2013 թվականի N 4
9. ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ ընդդեմ գենդերային բռնության 2013 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ապահովել սույն արձանագրային որոշման 1-ին կետով նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 11 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թ. հունվարի 31-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
ԸՆԴԴԵՄ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
հ/հ |
Միջոցառման |
Ակնկալվող |
Կատարողը |
Համակատարողը |
Ժամկետը |
Ֆինանսա-կան ապահովումը |
Հղումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
«Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» ծրագրի իրականցում: |
Բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների բարելավման և գենդերային բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ու նրանց տրամադրվող ծառայությունների առավել արդյունավետ կազմակերպում: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշման 3-րդ և 4-րդ կետեր | |
2. |
Պետական ծառայողների որակավորման` նրանց գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականցում: |
Կիրականացվեն «Ընդդեմ գենդերային բռնություն» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի 2008թ. հուլիսի 8-ի N 567-Ա որոշմամբ հաստատված ծրագրով, որի շրջանակում կվերապատրաստվեն բարձրագույն, գլխավոր, առաջատար, կրտսեր պաշտոնների շուրջ 100 քաղաքացիական ծառայողներ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |
Դեկտեմբեր |
ՀՀ պետական բյուջե | ||
3. |
Գենդերային բռնության դեմ ուղղված հատուկ ակցիաների իրականացում: |
Կիրականացվի «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ: |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի |
ՀՀ մարզպետարաններ |
Նոյեմբեր-դեկտեմբեր |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | |
4. |
Բռնության, այդ թվում սեռական բռնության, ենթարկված անձանց բուժօգնության որակի բարելավում: |
Կմշակվի բռնության, այդ թվում սեռական բռնության ենթարկված անձանց բուժօգնության տրամադրման ուղեցույց բուժաշխատողների համար: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Օգոստոսի երրորդ տասնօրյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում | ||
5. |
Բուժհաստատությունների մասնագետների գենդերային բռնության հայտնաբերման և խորհրդատվական հմտությունների |
Մարզերի 50 բուժաշխատողների համար կիրականացվի ուսուցում բռնության հայտնաբերման և խորհրդատվության հմտությունների զարգացման համար: |
ՀՀ առողջապահության նախարարություն |
ՀՀ մարզպետարաններ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում | |
6. |
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կմշակվեն հոգեբանական բնույթի տեղեկատվական |
ՀՀ առողջապահության նախարարություն |
Նոյեմբեր 2-րդ տասնօրյակ |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ | ||
7. |
ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում իրավական իրազեկության բարձրացմանն և գենդերային քաղաքականության լուսաբանմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կկազմակերպվեն հանդիպումներ Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների պատասխանատու աշխատակիցների հետ: |
ՀՀ ոստիկանություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում | ||
8. |
Կրթական հաստատություններում իրավական իրազեկության բարձրացմանն և գենդերային քաղաքականության լուսաբանմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կկազմակերպվեն հանդիպում-զրույցներ հանրակրթական դպրոցներում և ԲՈՒՀ-երում: |
ՀՀ ոստիկանություն |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում | |
9. |
Հանրակրթական դպրոցի, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման մոդուլում գենդերային բռնությանը վերաբերող թեմաների ներառում: |
Գենդերային բռնության թեմաներին վերաբերող մոդուլը կներառվի հանրակրթական դպրոցների, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների և ուսուցիչների վերապատրաստման ծրագրերում: |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում | ||
10. |
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժինների համապատասխան ծառայությունների հետ գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված քննարկումների կազմակերպում: |
Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների, մուրացիկ, թափառաշրջիկ, իրավախախտ անչափահասների շրջանում գենդերային բռնության կանխարգելում: |
Երևանի քաղաքապետարան |
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի տարածքային բաժիններ համայնքային ոստիկանության բաժանմունք-ներ /համաձայ-նությամբ/ |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում | |
11. |
Գենդերային բռնության ենթարկված անձանց ուղղորդման վերաբերյալ առաջարկությունների մշակում: |
Կկազմակերպվեն քննարկումներ առողջապահության և ոստիկանության ոլորտի մասնագետների հետ գենդերային բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ուղղորդման աշխատանքների կազմակերպման մասին: |
Երևանի քաղաքապետարան |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում | ||
12. |
Բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը և գենդերային բռնությանը նպաստող կարծրատիպերի վերացմանն ուղղված միջոցառումների իրականցում: |
Կկազմակերպվեն գենդերային բռնության երևույթի վերաբերյալ քննարկումներ, կտարածվեն տեղեկատվական նյութեր, կմշակվեն գենդերային բռնության դեմ պայքարի թեմաներով նյութեր ԶԼՄ-ներում հրապարակման նպատակով: |
ՀՀ մարզպետարաններ |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
|||
13. |
Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի պահանջների համաձայն անչափահասների շրջանում գենդերային բռնության մասին իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում: |
Դպրոցականների շրջանում կկազմակերպվեն գենդերային բռնության վերաբերյալ դասընթացներ: |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
Հայաստանի |
Սեպտեմբեր-հոկտեմբեր |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
|
14. |
Գենդերային բռնության երևույթի լուսաբանման աշխատանքների իրականացում: |
Մարզի 9 համայնքներում Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ կկազմակերպվեն շրջիկ կոնֆերանսներ` կենտրոնի աշխատանքների մասին իրազեկման նպատակով: |
ՀՀ Արարատի մարզպետարան |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
||
15. |
Գենդերային բռնության երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Կիրականացվեն իրազեկման աշխատանքներ մարզային ենթակայության կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում /այդ թվում` համայնքների ղեկավարների աշխատակազմ, բուժ. հիմնարկներ, կրթական հաստատություններ/ գենդերային բռնության վերաբերյալ: |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
|
16. |
Հասարակության տարբեր խմբերի, այդ թվում՝ երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում գենդերային բռնության երևույթի վերաբերյալ ուսուցողական դասընթացների իրականացում: |
Կկազմակերպվի 4 դասընթաց շուրջ 80 մասնակցի համար: |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
|
17. |
Հանրության մեջ գենդերային բռնության երևույթի ընկալման և դրա դեմ պայքարի անհրաժեշտության գիտակցման մակարդակի բարձրացում: |
Կանցկացվեն «Ընդդեմ գենդերային բռնության» իրազեկման 12 հանդիպումներ մարզի բոլոր քաղաքաներում և խոշոր համայքներում: |
ՀՀ Լոռու մարզպետարան |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
||
18. |
«Ընդդեմ գենդերային բռնության» խորագրով հեռուստատեսային քննարկումների կազմակերպում: |
Գենդերային բռնության դեմ պայքարի ուղղությունների մշակում, տեսակետների վերլուծություն: |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
2-րդ եռամսյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
||
19. |
Գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների հաղորդման և գենդերային զգայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և իրականացում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների համար: |
Գենդերային բռնության վերաբերյալ գիտելիքների յուրացում և փոխանցում հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտներին, ուսուցողական միջոցառումների կազմակերպում: |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
||
20. |
Մարզի հանրակրթական դպրոցների և մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար գենդերային բռնության վերաբերյալ ուսուցողական դասընթացների կազմակերպում: |
Կկազմակերպվեն Իջևանի տարածաշրջանի 3 դպրոցների /թվով 150/ Դիլիջան քաղաքի թիվ 4, թիվ 6 դպրոցների /թվով 50/, աշակերտների համար կլոր սեղաններ ու քննարկումներ` գենդերային բռնության վերաբերյալ նրանց իրազեկվածության բարձրացման, գենդերային կարծրատիպերի հաղթահարման նպատակով: |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
ՀՀ ոստիկանություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
|
21. |
Հանցագործությունների կանխարգելման պետական ծրագրի պահանջների համաձայն մարզում անչափահասների շրջանում իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում: |
Կկազմակերպվեն գենդերայի բռնության վերաբերյալ դասընթացներ մարզի 4 հանրակրթական դպրոցների անչափահասների շրջանում /Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան/: |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
ՀՀ ոստիկանություն |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
|
22. |
Սովորողների շրջանում գենդերային բռնության վերաբերյալ իրազեկման միջոցառումների իրականացում` ուղղված կարծրատիպերի հաղթահարմանը: |
Կիրականացվեն գենդերային բռնության վերաբերյալ ուսուցողական միջոցառումներ հանրակրթական դպրոցներում սովորողների շրջանում: |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
||
23. |
Հասարակության տարբեր խմբերի, այդ թվում` երիտասարդների և առավել խոցելի խմբերի շրջանում գենդերային բռնության երևույթի վերաբերյալ ուսուցողական դասընթացների կազմակերպում: |
Կիրակաանցվի 5 դասընթաց, շուրջ 110 մասնակցի համար: |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
Մարտ- ապրիլ |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
||
24. |
Մարզում գենդերային բռնության երևույթի գնահատմանն ուղղված միջոցառումների իրականացում |
Կկազմակերպվի գենդերային բռնության ենթարկված անձանց իրավիճակի վերլուծություն, կտրամադրվի խորհրդատվություն: |
ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան |
Մարտ-հունիս |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
||
25. |
Մամուլի միջոցով գենդերային բռնության բոլոր ձևերի լուսաբանում և իրազեկում: |
Մարզային թերթերում բռնության վերաբերյալ նյութերի տեղադրում: |
ՀՀ Վայոց Ձորի մարզպետարան |
Տարվա ընթացքում |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
||
26. |
Գենդերային բռնության երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Մարզի համայնքներում «Ընդդեմ գենդերային բռնության» ծրագրի վերաբերյալ դասընթացների կազմակերպում: |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Մարզի գենդերային հարցերով զբաղվող մարզային հանձնաժողով |
1-ին կիսամյակ |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
|
27. |
Ընտանեկան բռնության զոհերին աջակցության տրամադրման ապահվում: |
Բռնության ենթարկված անձանց ապաստարանի տրամադրում, վերականգնողական թերապիայի իրականացում: |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
Գենդերային հարցերով զբաղվող մարզային հանձնաժողով |
Տարվա ընթացքում |
Օրենքով չարգելված այլ ֆինանսա-վորման աղբյուրներ |
|
28. |
Գենդերային բռնության ենթարկված անձանց ուղղորդման վերաբերյալ առաջարկությունների մշակում: |
Կկազմակերպվեն քննարկումներ առողջապահության և ոստիկանության ոլորտի մասնագետների հետ գենդերային բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ուղղորդման աշխատանքների կազմակերպման մասին: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվաող մշտական հանձնաժողով |
Սեպտեմբեր |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |
|
29. |
Գենդերային բռնության երևույթի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում: |
Համատեղ լուսաբանման աշխատանքներ կիրականցվեն ոստիկանության մարմինների հետ: |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
Մարզում գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժո-ղով |
Հունիս- |
Ֆինանսա-վորում չի պահանջվում |