Գլխավոր տեղեկություն
Համար
N 1201-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2008 թվականի N 1201-Ա

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԲԱՆՆԵՐԻՆ, ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՐԲՈՑ ՀԱԿՈԲՅԱՆՑ ՄԻԱԲԱՆՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՈՒ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՍԱՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին և 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետևյալ միաբաններին`

1) Արամ (Տ. Թադևոս քահանա) Տեր-Մկրտչյան (ծնվ.` 1982 թ., ապրիլի 14-ին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, գ. Ազատան).

2) Հովհաննես (Տ. Հրաչ քահանա) Սարգսյան (ծնվ.` 1982 թ., հոկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Մրգաշատ):

2. Մինչև 2009 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գևորգ (Տ. Մանուկ քահանա) Զեյնալյանին (ծնվ.` 1983 թ., Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Լուկաշին):

3. Մինչև 2009 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց հետևյալ միաբաններին և ուսանողներին`

1) Հովհաննես Մարտիրոսյան (ծնվ.` 1987 թ. քաղ. Երևան, Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատ).

2) Զավեն Ոսկանյան (ծնվ.` 1988 թ., Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Այգեշատ ).

3) Անտոն Բալյան (ծնվ.` 1988 թ., Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր).

4) Հովհաննես Թորգոմյան (ծնվ.` 1989 թ., Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, քաղ. Ապարան).

5) Էդգար Գևորգյան (ծնվ.` 1989 թ., քաղ. Երևան, Նուբարաշենի զինկոմիսարիատ).

6) Էդգար Սահակյան (ծնվ.` 1989 թ., Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Մարգարա).

7)  Վարդան Ոսկանյան (ծնվ.` 1989 թ., Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր).

8) Կարապետ Հայրապետյան (ծնվ.` 1989 թ., Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Արարատ):

4. Մինչև 2009 թվականի աշնանային զորակոչը պարտադիր զինվորական  ծառայության զորակոչից տալ տարկետում Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի հետևյալ սաներին`

1) Գևորգ Սիմոնյան (ծնվ.` 1990 թ., քաղ, Երևան, Քանաքեռ-Զեյթունի զինկոմիսարիատ).

2) Հայկ Լոռյան (ծնվ.` 1990 թ., Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 29

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան