ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
9 սեպտեմբերի 2008 թ. |
թիվ 267-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԹԻՎ 3 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2008 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 39 արձանագրություն) և քննարկելով «ՍԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի օգոստոսի 21-ի հայտը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ՍԱՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետի թիվ 3 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա՝ «քաղաք Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա, 52 շենքի թիվ 72 տարածք» հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2008 թ. սեպտեմբերի 12 Երևան |