ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «2008թ. մարտի 1-2-ի Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. ա) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին բ) «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին գ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
2. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի գործունեության ծրագիր |
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2009թ. տարեկան գործունեության ծրագիրը |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով |
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Հ. Աբրահամյան |
20 հոկտեմբերի 2008 թվականի, քաղ. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|