Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-100-4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.11.05/66(656) Հոդ.1132
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ա) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
գ) «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
դ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ն. Զոհրաբյան
Հ. Բիշարյան
Լ. Գալստյան
Ա. Բախշյան
13.06.2008

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

2. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ա. Նռանյան
Ա. Աղաբեկյան
Ա. Մինասյան
30.05.2008

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

3. «2008թ. մարտի 1-2-ի Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ս. Նիկոյան
Ա. Շահբազյան
Ա. Մինասյան
Հ. Մարգարյան
10.10.2008

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

4. «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
26.08.2008

Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

5. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

Կառավարություն
18.02.2008

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

1. ա) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

բ) «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

գ) «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
08.10.2008

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

2. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի գործունեության ծրագիր

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
24.09.2008

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

3. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2009թ. տարեկան գործունեության ծրագիրը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
01.10.2008

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

20 հոկտեմբերի 2008 թվականի,

քաղ. Երևան
Ն-100-4