Գլխավոր տեղեկություն
Համար
N 1190-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.10.29/65(655) Հոդ.1122
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հոկտեմբերի 2008 թվականի N 1190-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 771-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 17-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 771-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թույլատրել «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությանը (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 467705 հազ. դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող` 20592.3 քառ. մետր մակերեսով և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող` 87.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույքով (բացառությամբ ընկերության այն անշարժ գույքի, որը տեղակայված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում չընդգրկված հողատարածքների վրա) և բազմամյա տնկարկներով (գնահատված արժեքը` 605 հազ. դրամ)` համաձայն հավելվածի, վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:».

2) որոշման 2-րդ կետը «գույքը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող գույքի,» բառերով.

3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» պարբերությամբ.

«գ. որ մրցույթում հաղթողը բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց իր կողմից առաջարկված գինը պարտավոր է վճարել 7-ամյա ժամկետում, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ:».

4) որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունում «վճարումից հետո» բառերը փոխարինել «առաջին վճարումը կատարելուց հետո» բառերով.

5) որոշման 4-րդ կետում «15924.6» թիվը փոխարինել «20592.3» թվով.

6) որոշման հավելվածի ցանկի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «
1.

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողատարածքների վրա տեղակայված անշարժ գույք (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, գ. Նորատուս) և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ռադիոկայանի ավանում գտնվող` 87.3 քառ. մետր մակերեսով անշարժ գույք

48

20679.6

467705

 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 24

Երևան