Գլխավոր տեղեկություն
Համար
N 093/03 Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.05.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.15/12(130) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արժեթղթերի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.04.2003
Ստորագրող մարմին
Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 ապրիլի 2003 թ. N 093/03 Լ

ք. Երևան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 «Արմբրոկ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման գործունեության ՀԿԳ 0024 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածով, 37 հոդվածի 1 մասի 7) կետով և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121, 136 հոդվածներով, Հանձնաժողովը որոշեց`

1. Ուժը կորցրած ճանաչել «Արմբրոկ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման գործունեության լիցենզիան (ՀԿԳ 0024, տրված 21.02.2001 թ.) Ընկերության դիմումի համաձայն:

2. Հանձնարարել Հանձնաժողովի քարտուղարությանը սույն որոշումն ընդունելու օրվանից երեք օրվա ընթացքում որոշման պատճենն ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն, Հայաստանի ֆոնդային բորսա ինքնակարգավորվող կազմակերպությանը, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ինքնակարգավորվող կազմակերպությանը և «Արմբրոկ» ՓԲԸ-ին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո, այն շահագրգիռ անձանց առձեռն հանձնելու կամ նրանց մոտ մուտքագրվելու օրվանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից` 30 օրվա ընթացքում:

 

ՀՀ արժեթղթերի

հանձնաժողովի նախագահ`

Է. Մուրադյան