Գլխավոր տեղեկություն
Համար
N 1/33-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.02.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.11.03/25(143) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ընդունման ամսաթիվ
04.02.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2003 թ.
Երևան
N 1/33-Ա

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի հուլիսի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգի» 4-րդ կետը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով`

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանել տարեկան 18 տոկոս:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Նախագահ՝

Տ. Սարգսյան