ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հուլիսի 2008 թվականի N 865-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի և Վաղարշապատ քաղաքի N 12 միջնակարգ դպրոցի` հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները լուծելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին ինն ամսում հատկացնել 115.0 մլն դրամ, որից`
1) Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի տանիքի և պատուհանների վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և այդ աշխատանքների կատարման համար` 75,000.0 հազ. դրամ, այդ թվում` 71,500.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 3,500.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.
2) Վաղարշապատ քաղաքի N 12 միջնակարգ դպրոցի հարթ տանիքը լանջավորի վերակառուցելու աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և այդ աշխատանքների կատարման համար` 40,000.0 հազ. դրամ, այդ թվում` 38,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով, 2,000.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով։
(1-ին կետը լրաց. 04.09.08 N 1058-Ա, փոփ., խմբ. 02.10.08 N 1118-Ա)
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարները հատկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի կողմից աշխատանքների իրականացման նախագծանախահաշվային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվելու դեպքում:
3. Սույն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին աշխատանքների ձեռքբերման գործընթացը կազմակերպել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով:
(3-րդ կետը լրաց. 04.09.08 N 1058-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.10.2008, N 1118-Ա | 08.10.2008, N 865-Ա | |
04.09.2008, N 1058-Ա | 26.09.2008, N 865-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|