Գլխավոր տեղեկություն
Համար
N 1087-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2008 թվականի N 1087-Ա

 

«ՆՈԵՄԱ-ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել «Նոեմա-Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)՝ քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., շ. 81ա, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, գ. Մասիս, Սևակի փող., տուն 2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1241-Ա որոշմամբ տրված և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 31-ի N 1222-Ա որոշմամբ գործողության ժամկետը երկարաձգված հոգեմետ նյութերի առևտրի լիցենզիան։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հոկտեմբերի 2
Երևան