Գլխավոր տեղեկություն
Համար
N 585-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (08.10.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հունիսի 2008 թվականի N 585-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի` 47, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի` 30, Ստեփանավան քաղաքի` 11 և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի` 13 անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով` ֆինանսական աջակցությամբ բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 500,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով), որից` 2008 թվականի երրորդ եռամսյակում` 200.000.0 հազ. դրամ, 2008 թվականի չորրորդ եռամսյակում` 300.000.0 հազ. դրամ:

Ընդ որում, նշված քաղաքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց կողմից բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով` ֆինանսական աջակցությամբ բնակարանային խնդիրները լուծելու իրենց իրավունքից հրաժարվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացվող 500.000.0 հազ. դրամի սահմաններում լուծել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գուգարքի գյուղական համայնքում Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարան ստանալու համար 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված անձանց բնակարանային խնդիրները:

(Որոշումը լրաց. 18.09.08 N 1113-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. հունիսի 19
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.09.2008, N 1113-Ա 08.10.2008, N 585-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան