Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Base act (12.08.2015-01.01.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.12.30/4(34)
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ընդունման ամսաթիվ
08.05.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Ստորագրման ամսաթիվ
08.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2015

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ Ո Ւ Ն

 

Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին

 

Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Ղրղզստանի Հանրապետությունը, ղեկավարվելով «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրի 1–ին հոդվածի երկրորդ պարբերությամբ, ինչպես նաև նշված Պայմանագրի 8–րդ հոդվածին

համապատասխան, կնքեցին սույն Արձանագրությունը՝ հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում և «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրի հավելվածում նշված առանձին միջազգային պայմանագրերում (հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության միանալու առնչությամբ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությամբ կատարված փոփոխությունները («Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի հոկտեմբերի 10–ին ստորագրված պայմանագրի 2–րդ հավելված)) կատարվում են փոփոխություններ՝ սույն Արձանագրության հավելվածի համաձայն, որը դրա անբաժանելի մասն է կազմում։

 

Հոդված 2

 

Սույն Արձանագրությունը «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրի անբաժանելի մասն է կազմում։

Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման և, բացառությամբ սույն Արձանագրության հավելվածի 3–րդ և 4–րդ կետերի, ուժի մեջ է մտնում այն ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Ղրղզստանի Հանրապետության կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու ամսաթվից, որոնք անհրաժեշտ են, որ ուժի մեջ մտնեն՝

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագիրը,  սույն Արձանագրությունը,

«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրի 1–ին հոդվածի երրորդ պարբերությունում նշված Արձանագրությունը։

Սույն Արձանագրության հավելվածի 3–րդ կետն ուժի մեջ է մտնում սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած 18 ամիսը լրանալուց հետո։

Սույն Արձանագրության հավելվածի 4–րդ կետն ուժի մեջ է մտնում սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու ամսաթվից սկսած 24 ամիսը լրանալուց հետո։

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2015 թվականի մայիսի 8–ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23–ին ստորագրված պայմանագրի և դրա անբաժանելի մասը կազմող սույն Արձանագրության ավանդապահ, սույն Արձանագրության կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետության կտրամադրի դրա հաստատված պատճենը։

Հայաստանի Հանրապետության կողմից

Բելառուսի Հանրապետության կողմից

Ղազախստանի Հանրապետության կողմից

Ռուսաստանի Դաշնության կողմից

 

 

Ղրղզստանի

Հանրապետության

կողմից

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

«Ղրղզստանի Հանրապետության՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում և Եվրասիական

տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

որոնք կատարվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում

 

I. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրում կատարվող փոփոխությունները

 

1. «Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 16–րդ հավելված) 2–րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ V բաժնով.

«V. Ղրղզստանի Հանրապետություն

1. Լրավճարների (սուբսիդիաների) և պետական աջակցության այլ միջոցների հասանելիության պայմաններն ու կարգը սահմանվում են Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ և իշխանության մարմինների կողմից ու կիրառվում են ամբողջ ծավալով, սակայն չհակասելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XXIV և XXV բաժինների դրույթներին

23-րդ և 26-րդ կետեր

«Ղրղզստանի Հանրապետությունում բյուջետային իրավունքի հիմնարար սկզբունքների մասին» Ղրղզստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 11-ի թիվ 78 օրենք, «Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցների մասին» Ղրղզստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 140 օրենք, համապատասխան տարվա համար հանրապետական բյուջեի մասին Ղրղզստանի Հանրապետության օրենքներ, Ղրղզստանի Հանրապետության, հանրապետական և տեղական պետական մարմինների նորմատիվ իրավական ակտեր

2. Օտարերկրյա անձանց մասնավոր սեփականության տակ չեն կարող գտնվել այն հողամասերը, որոնք նախատեսված են գյուղատնտեսական արտադրության համար

23-րդ և 26-րդ կետեր

Ղրղզստանի Հանրապետության հողային օրենսգիրք

3. Բնակավայրերից դուրս գտնվող հողամասերը, բացառությամբ ընդերքի օգտագործման համար տրամադրվող գյուղատնտեսական հողատեսքերի և հողերի, կարող են օտարերկրյա անձանց տրամադրվել Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից՝ ժամկետային (ժամանակավոր) օգտագործման իրավունքով։

23-րդ և 26-րդ կետեր

Ղրղզստանի Հանրապետության հողային օրենսգիրք

4. Ղրղզստանի Հանրապետության՝ հատուկ կարգավիճակ ունեցող սահմանամերձ տարածքներում արգելվում է քաղաքացիաիրավական այնպիսի գործարքների կատարումը, որոնք կապված են անշարժ գույքի ցանկացած տեսակի օբյեկտները՝ անկախ սեփականության ձևից, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց, բացառությամբ կայրիլմանների [հայրենադարձ էթնիկ ղրղզների], սեփականությանը փոխանցելու միջոցով օտարելու հետ

23-րդ և 26-րդ կետեր

Ղրղզստանի Հանրապետության հողային օրենսգիրք, «Ղրղզստանի Հանրապետության առանձին սահմանամերձ տարածքներին հատուկ կարգավիճակ շնորհելու և դրանք զարգացնելու մասին» Ղրղզստանի Հանրապետության 2011 թվականի հուլիսի 26-ի թիվ 145 օրենք

5. Օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց և օտարերկրյա իրավաբանական անձանց՝ բացառությամբ կայրիլմանների, ժամկետային (ժամանակավոր) օգտագործման իրավունքով չեն կարող տրամադրվել սահմանամերձ տարածքներում գտնվող հողամասերը

23-րդ և 26-րդ կետեր

Ղրղզստանի Հանրապետության հողային օրենսգիրք, «Ղրղզստանի Հանրապետության առանձին սահմանամերձ տարածքներին հատուկ կարգավիճակ շնորհելու և դրանք զարգացնելու մասին» Ղրղզստանի Հանրապետության 2011 թվականի հուլիսի 26-ի թիվ 145 օրենք

6. Անժամկետ հողօգտագործման իրավունքը չի կարող պատկանել օտարերկրյա հողօգտագործողներին

23-րդ և 26-րդ կետեր

Ղրղզստանի Հանրապետության հողային օրենսգիրք

7. «Ընդերքի մասին» Ղրղզստանի Հանրապետության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 160 օրենքին համապատասխան Ղրղզստանի Հանրապետության Կառավարության և ընդերքօգտագործողի միջև ընդերքօգտագործման համաձայնագրերի մասով՝ եթե օտարերկրյա իրավաբանական անձն է ճանաչվում ընդերքի օգտագործման իրավունքի համար աճուրդի կամ մրցույթի հաղթողը կամ այն անձը, որի հետ որոշվել է ուղղակի բանակցություններ վարել, ապա նա պարտավոր է Ղրղզստանի Հանրապետությունում բացել դուստր ընկերություն՝ 100 տոկոս բաժնեմասային մասնակցությամբ՝ ընդերքի օգտագործման իրավունքի լիցենզիայի ձևակերպման համար

26-րդ և 31-րդ կետեր (30-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի մասով)

«Ընդերքի մասին» Ղրղզստանի Հանրապետության 2012 թվականի օգոստոսի 9-ի թիվ 160 օրենք, «Ընդերքօգտագործման ժամանակ արտադրանքը բաժանելու վերաբերյալ համաձայնագրերի մասին» Ղրղզստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 10-ի թիվ 49 օրենք

8. Պետական մարմինն իրավասու է մերժելու հայտատուին թույլտվություն տրամադրել Ղրղզստանի Հանրապետության ռազմավարական նշանակության ռեսուրսների օգտագործման և (կամ) ռազմավարական նշանակության օբյեկտների օգտագործման, ձեռքբերման գործարքների իրականացման համար։ Ազգային անվտանգության ապահովման նպատակով Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից սահմանվում են սահմանափակումներ՝ Ղրղզստանի Հանրապետության ռազմավարական նշանակության ռեսուրսների (օբյեկտների) նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և ծագման մասով

16–րդ, 26-րդ և 31-րդ կետեր

«Ղրղզստանի Հանրապետության ռազմավարական նշանակության օբյեկտների մասին» Ղրղզստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 23-ի թիվ 94 օրենք

9. Մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված «Ընդերքօգտագործման ժամանակ արտադրանքը բաժանելու մասին» համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր) նախատեսվում են ներդրողի պարտավորությունները հետևյալի գծով՝

Համաձայնագրով նախատեսված աշխատանքներին որպես կապալառուներ, մատակարարներ, փոխադրողներ կամ այլ կարգավիճակով մասնակցելու համար նախապատվության իրավունքի տրամադրում Ղրղզստանի Հանրապետության իրավաբանական անձանց՝ ներդրողի հետ պայմանագրերի հիման վրա.

31-րդ կետ (30-րդ կետի 3-րդ և 7-րդ ենթակետերի մասով), 33-րդ և 35-րդ կետեր

«Ընդերքօգտագործման ժամանակ արտադրանքը բաժանելու վերաբերյալ համաձայնագրերի մասին» Ղրղզստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 10-ի թիվ 49 օրենք

Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող աշխատողների ներգրավում, որոնց թիվը պետք է կազմի ներգրավված բոլոր աշխատողների թվի առնվազն 80 տոկոսը. օտարերկրյա աշխատողների և մասնագետների ներգրավում Համաձայնագրով նախատեսված աշխատանքների միայն սկզբնական փուլերում կամ Ղրղզստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ համապատասխան որակավորմամբ աշխատողների և մասնագետների բացակայության դեպքում. օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանական ուսումնասիրության, շահագործման և արդյունահանված հանքային հումքի վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումների, տեխնիկական միջոցների և նյութերի արտադրության համար պատվերների տեղադրում՝ Ղրղզստանի Հանրապետության իրավաբանական անձանց և Ղրղզստանի Հանրապետության տարածքում որպես հարկ վճարող գրանցված և գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից տեղաբաշխվող այդպիսի պատվերների ընդհանուր արժեքի առնվազն 50 տոկոսի ծավալով

   

10. Բաժնետիրական ընկերության գույքը կոնցեսիայով հանձնելու դեպքում բաժնետիրական ընկերությունում որոշիչ ձայնի և կոնցեսիոն պայմանագրի օբյեկտները տնօրինելու իրավունքը վերապահվում է Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանը։

Կոնցեսիոն պայմանագրի օբյեկտ կարող է լինել այն բաժնետիրական ընկերությունների գույքը, որտեղ պետությանն է պատկանում բաժնետոմսերի առնվազն երկու երրորդը՝ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան որոշում ընդունելու պայմանով

16-րդ, 26–րդ, 31-րդ կետեր (30-րդ կետի 3–րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերի մասով)

«Ղրղզստանի Հանրապետությունում կոնցեսիաների և կոնցեսիոն ձեռնարկությունների մասին» Ղրղզստանի Հանրապետության 1992 թվականի մարտի 6-ի թիվ 850-XII օրենք

11. Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ պետությունների անձանց՝ Ղրղզստանի Հանրապետության տարածքում տեղակայված բնակելի տարածքները որպես սեփականություն ձեռք բերելու համար լիազոր մարմնի համաձայնությունն ստանալու պարտականությունը

23-րդ և 26-րդ կետեր

Ղրղզստանի Հանրապետության բնակարանային օրենսգիրք

12. Մասնավորեցման ժամանակ բնակելի տարածքների գնորդներ կարող են լինել միայն Ղրղզստանի Հանրապետության քաղաքացիները

15-րդ կետ

Ղրղզստանի Հանրապետության բնակարանային օրենսգիրքը»։

 

2. «Ֆինանսական ծառայությունների մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 17–րդ հավելված)՝ նշված արձանագրության 1–ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ V բաժնով.

 

«V. ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

1. Ռիսկերի ապահովագրություն՝ կապված՝

միջազգային ծովային փոխադրումների հետ

միջազգային առևտրային՝ դեպի տիեզերք արձակումների հետ

միջազգային ապահովագրության հետ, որն ամբողջությամբ կամ մասամբ ծածկում է՝

ֆիզիկական անձանց միջազգային փոխադրումը

արտահանվող (ներմուծվող) բեռների և դրանք փոխադրող տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումը՝ ներառյալ դրանից բխող պատասխանատվությունը միջազգային տրանսպորտով ապրանքների փոխադրումը

անհատական տրանսպորտային միջոցների անդրսահմանային տեղափոխման դեպքում պատասխանատվությունը միայն պայմանագրերի և «Կանաչ քարտ» ապահովագրական վկայականների միջազգային համակարգին միանալուց հետո

սահմանափա-կումներ չկան

     

2. Վերաապահովա-գրություն և ռետրոցեսիա

սահմանափա-կումներ չկան

     

3. Ապահովագրական գործակալների և ապահովագրական բրոքերների ծառայություններ

սահմանափա-կում

Ղրղզստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական կազմակերպությունների անունից ապահովագրության պայմանագրերի կնքման հետ կապված ապահովագրական միջնորդության գործունեության իրականացում չի թույլատրվում (բացառությամբ սույն ցանկի 1-ին կետում թվարկված ոլորտների)

«Ղրղզստանի Հանրապետու-թյունում ապահովա-գրության կազմակերպման մասին» Ղրղզստանի Հանրապետու-թյան 1998 թվականի հուլիսի 23-ի թիվ 96 օրենք

սահմանված չէ

4. Ապահովագրության օժանդակ ծառայություններ՝ ներառյալ խորհրդատվական և ակտուարական ծառայությունները, ռիսկի գնահատումը և պահանջների կարգավորման հետ կապված ծառայությունները

սահմանափա-կումներ չկան».

     

նշված արձանագրության 2-րդ հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ V բաժնով.

«V. ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

1. Սահմանափակում 17-րդ հավելվածի 6-րդ և 11-րդ կետերի մասով

Ղրղզստանի Հանրապետության տարածքում ֆինանսական ծառայությունները կարող են մատուցվել Ղրղզստանի Հանրապետությունում լիցենզավորված ու գրանցված և Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կազմակերպաիրավական ձևերով հիմնադրված ֆինանսական կազմակերպությունների (ֆինանսական ծառայությունների մատակարարների) և (կամ) դրանց մասնաճյուղերի կողմից։

«Ղրղզստանի Հանրապետությունում բանկերի և բանկային գործունեության մասին» Ղրղզստանի Հանրապետության 1997 թվականի հուլիսի 29-ի թիվ 60 օրենք, «Ղրղզստանի Հանրապետությունում ապահովագրության կազմակերպման մասին» Ղրղզստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 23-ի թիվ 96 օրենք, «Արժեթղթերի շուկայի մասին» Ղրղզստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 24-ի թիվ 251 օրենք

սահմանված չէ

 

Օտարերկրյա բանկը Ղրղզստանի Հանրապետության տարածքում կարող է հիմնել մասնաճյուղ, ներկայացուցչություն՝ թույլտվություն ստանալու, գրանցման և Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի լիցենզիան ստանալու միջոցով

Բանկերի գործունեությունը լիցենզավորելու մասին հիմնադրույթ՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի վարչության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 5/7 որոշմամբ հաստատված

 

Ոչ ռեզիդենտ բանկի կողմից իր մասնաճյուղին կապիտալ տրամադրելու կարգ՝ Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի վարչության 2005 թվականի ապրիլի 27-ի թիվ 12/8 որոշմամբ հաստատված

 

2. Սահմանա-փակումներ 17-րդ հավելվածի 6-րդ և 11-րդ կետերի մասով

Ավանդների պաշտպանության համակարգի գործունեության ապահովումն իրականացնող կազմակերպությունը իրավաբանական անձ հանդիսացող Ղրղզստանի Հանրապետության ավանդների պաշտպանության գործակալությունն է, որն ստեղծվում է Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից։

Գործակալությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, անկախ, ոչ առևտրային կազմակերպություն է

«Բանկային ավանդների (դեպոզիտների) պաշտպանության մասին» Ղրղզստանի Հանրապետության 2008 թվականի մայիսի 7-ի թիվ 78 օրենք

սահմանված չէ

3. Սահմանա-փակում 17-րդ հավելվածի 6-րդ կետի մասով

Կենտրոնական դեպոզիտարիայի կարգավիճակ ստացած կազմակերպությունը Ղրղզստանի Հանրապետության տարածքում միակ կազմակերպությունն է, որն իրականացնում է կենտրոնական դեպոզիտարիայի գործառույթներ։

Կենտրոնական դեպոզիտարիան ստեղծվում է պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերության ձևով

«Ղրղզստանի Հանրապետությունում արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիա ստեղծելու մասին» Ղրղզստանի Հանրապետության Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 513 որոշում

որոշված չէ»։

3. «Բնական մենաշնորհի սուբյեկտների գործունեության կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 20–րդ հավելված)՝

նշված արձանագրության 1–ին հավելվածը՝

լրացնել «Ղրղզստանի Հանրապետություն» վեցերորդ սյունակով՝ դրանում ներառելով հետևյալ տեքստը՝

1–րդ դիրքում` «Նավթի և նավթամթերքների՝ մայրուղային խողովակաշարերով տրանսպորտային փոխադրում»,

2–րդ դիրքում` «Էլեկտրական էներգիայի հաղորդում և բաշխում»,

3–րդ դիրքում` «Ազգային էներգահամակարգի օպերատիվ–կարգավարական կառավարման ծառայություններ»,

4–րդ դիրքում` «Երկաթուղային փոխադրումներ»,

նշված արձանագրության 2-րդ հավելվածը՝

լրացնել «Ղրղզստանի Հանրապետություն» վեցերորդ սյունակով՝ դրանում ներառելով հետևյալ տեքստը՝

1–րդ դիրքում` «Բնական գազի տրանսպորտային փոխադրում, բաշխում, պահպանում և վաճառք»,

2–րդ դիրքում` «Թռիչքների օդանավագնացային (աերոնավիգացիոն) ապահովում. ներքին օդային փոխադրումների վերգետնյա սպասարկում»,

3–րդ դիրքում` «Ընդհանուր օգտագործման էլեկտրակապի և փոստային կապի ծառայություններ»,

4–րդ դիրքում` «Ջերմային էներգիայի արտադրություն, հաղորդում, բաշխում և վաճառք»,

5–րդ դիրքում` «Կենտրոնացված ջրամատակարարում և ջրահեռացում»,

լրացնել հետևյալ բովանդակությամբ 12–րդ դիրքով՝

 

«

12.

       

Էլեկտրաէներգիայի արտադրություն և վաճառք

»:

 

4. «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 24–րդ հավելված)՝

երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի ծառայությունների ցանկը լրացնել հինգերորդ՝ «Հայաստանի Հանրապետություն» և վեցերորդ՝ «Ղրղզստանի Հանրապետություն***» սյունակներով՝ դրանցում ներառելով հետևյալ տեքստը՝

1–րդ դիրքում`

հինգերորդ սյունակում՝ «Ենթակառուցվածքի տրամադրում և անհրաժեշտ աշխատանքների կատարում գնացքների երթևեկությունը (անցումը) իրականացնելու համար»,

վեցերորդ սյունակում՝ «Ենթակառուցվածքի տրամադրում և անհրաժեշտ աշխատանքների կատարում գնացքների երթևեկությունը (անցումը) իրականացնելու համար»,

2–րդ դիրքում`

հինգերորդ սյունակում՝ «Ենթակառուցվածքի տրամադրում և անհրաժեշտ աշխատանքների կատարում մանևրային տեղաշարժերի համար»,

վեցերորդ սյունակում՝ «Ենթակառուցվածքի տրամադրում և անհրաժեշտ աշխատանքների կատարում մանևրային տեղաշարժերի համար»,

լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ ծանոթագրությամբ՝

«*** Այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության տարածքում Ղրղզստանի Հանրապետությանը պատկանող ենթակառուցվածքի տեղամասերի համար։»։

5. «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության մեջ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 28–րդ հավելված)՝

2–րդ կետի երկրորդ պարբերությունում «ու Ղազախստանի Հանրապետության (ներառյալ Աստանա ու Ալմաթի քաղաքները) բառերը փոխարինել «, Ղազախստանի Հանրապետության (ներառյալ Աստանա ու Ալմաթի քաղաքները) և Ղրղզստանի Հանրապետության (ներառյալ Բիշքեկ ու Օշ քաղաքները)» բառերով։

նշված արձանագրության հավելվածը՝

լրացնել հետևյալ բովանդակությամբ V բաժնով.

«V. Ղրղզստանի Հանրապետություն

1. Բավարար վերամշակման չափանիշների համաձայն ղրղզական ճանաչված ապրանքների՝ մաքսատուրքերից և հարկերից ազատումը «Բիշքեկ», «Նառին» և «Կարակոլ» ազատ տնտեսական գոտիների տարածքներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելիս` «Ազատ տնտեսական գոտիների մասին» Ղրղզստանի Հանրապետության 2014 թվականի հունվարի 11–ի թիվ 6 օրենքին, «Ղրղզստանի Հանրապետության ազատ տնտեսական գոտիներում արտադրված ապրանքների ծագման երկիրը որոշելու կարգի մասին» Ղրղզստանի Հանրապետության Կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3–ի թիվ 715 որոշմանը և «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի շուրջ» 2010 թվականի հունիսի 18–ի համաձայնագրին համապատասխան**։

մինչև 2017 թվականի հունվարի 1–ը

2. Բավարար վերամշակման չափանիշների համաձայն ղրղզական ճանաչված ապրանքների՝ մաքսատուրքերից և հարկերից ազատումը ազատ պահեստների տարածքներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքի մնացած մաս արտահանելիս` «Մաքսային կարգավորման մասին» Ղազախստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 31–ի թիվ 184 օրենքին, «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18–ի համաձայնագրին համապատասխան**։

Տվյալ բացառումները գործում են ազատ պահեստների հետևյալ տիրապետողների նկատմամբ, որոնք ընդգրկված են Ղրղզստանի Հանրապետության ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում՝

«Ալթըն–Աժըդաար» ՍՊԸ,

«Իլբիրս» ԲԲԸ,

«Ավինյեն» ՍՊԸ,

«Մետաքսի ճանապարհ» ՍՊԸ,

«Ռենեսանս» ՍՊԸ

մինչև 2017 թվականի հունվարի 1–ը».

լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ ծանոթագրությամբ՝

«**Նշված միջոցների նկատմամբ չեն կիրառվում «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 28–րդ հավելված) դրույթները, պայմանով, որ Ղրղզստանի Հանրապետությունն իր օրենսդրության մեջ կատարի փոփոխություն, որով որպես բավարար վերամշակման չափանիշներ, որոնց համապատասխան որոշվում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով կամ «ազատ մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների օգտագործմամբ պատրաստված (ստացված) ապրանքի կարգավիճակը, սահմանվում են.

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 51–63–րդ ապրանքային խմբերում դասակարգվող մանածագործական նյութերի և մանածագործական արտադրատեսակների, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 64–րդ ապրանքային խմբում դասակարգվող կոշկեղենի և դրա մասերի համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները,

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8415, 8418, 8421 և 8422 ապրանքային դիրքերում դասակարգվող սարքավորումների և մեխանիկական սարքերի ու դրանց մասերի, 8508, 8509, 8510, 8512, 8513, 8516 և 8528 ապրանքային դիրքերում դասակարգվող էլեկտրական մեքենաների և սարքավորումների ու դրանց մասերի, ձայնագրման և ձայնավերարտադրության ապարատուրայի ու դրա մասերի, հեռուստատեսային պատկերի և ձայնի գրառման և վերարտադրության ապարատուրայի ու դրա մասերի համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները կամ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ բավարար վերամշակման այլ չափանիշները, որոնց կատարման արդյունքում ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը չի կարող 40%–ից պակաս լինել,

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901–3921 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքների համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները կամ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ բավարար վերամշակման այլ չափանիշները, որոնց կատարման արդյունքում ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը չի կարող 50%–ից պակաս լինել,

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 44–րդ ապրանքային խմբում դասակարգվող փայտանյութի և դրանից արտադրատեսակների, 9401 և 9403 ապրանքային դիրքերում դասակարգվող փայտանյութից կահույքի և դրա մասերի համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները։»։

6. «Գյուղատնտեսությանը տրամադրվող պետական աջակցության միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրի 29–րդ հավելված) 2–րդ կետի երկրորդ պարբերությունում «և Ղազախստանի Հանրապետության (ներառյալ Աստանա ու Ալմաթի քաղաքները)» բառերը փոխարինել «, Ղազախստանի Հանրապետության (ներառյալ Աստանա ու Ալմաթի քաղաքները) և Ղրղզստանի Հանրապետության (ներառյալ Բիշքեկ ու Օշ քաղաքները)» բառերով։

 

II. Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերում կատարվող փոփոխությունները

 

7. «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27–ի պայմանագրի անբաժանելի մաս կազմող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 2–րդ հոդվածի 1–ին կետը «Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետության» բառերով։

8. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների և մյուս պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակմանը ներկայացվող պահանջների մասին» 2010 թվականի մայիսի 21–ի համաձայնագրի 4–րդ հոդվածը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը,»։

9. «Մաքսատուրքերի վճարման ժամկետների փոփոխման հիմքերի, պայմանների և կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21–ի համաձայնագրի 4–րդ հոդվածի 1–ին կետը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Ղրղզստանի Հանրապետությունում՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության կողմից,»։

10. «Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախնական տեղեկություններ փոխանակելու և ներկայացնելու վերաբերյալ» 2010 թվականի մայիսի 21–ի համաձայնագրի 1–ին հոդվածի երկրորդ պարբերությունը «Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտե,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն,» բառերով։

11. ««Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի վճարման ապահովում տրամադրելուն առնչվող որոշ հարցերի, այդ ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերի, հարկերի բռնագանձման առանձնահատկությունների և բռնագանձված գումարները փոխանցելու կարգի մասին» 2010 թվականի մայիսի 21–ի համաձայնագրում՝

2–րդ հոդվածի՝

հինգերորդ պարբերությունը լրացնել «, Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայություն» բառերով,

վեցերորդ պարբերությունը «Ղազախստանի Հանրապետության կենտրոնական պետական մարմիններ,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական մարմիններ,» բառերով,

9–րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «և Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով,

նշված Համաձայնագրի 2–րդ հավելվածի «*» նշանով ծանոթագրությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«*» Այն դեպքում, երբ Հավաստագիրը գրանցող մաքսային մարմինը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինն է, Բելառուսի Հանրապետության մաքսային մարմինը, Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմինը կամ Ղրղզստանի Հանրապետության մաքսային մարմինը, այդ մաքսային մարմնի ծածկագիրը նշվում է` հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

Հայաստանի Հանրապետության համար՝ 051000, այնուհետև՝ մաքսային մարմնի ծածկագիրը՝ մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան (05100000),

Բելառուսի Հանրապետության համար՝ 112, այնուհետև՝ մաքսային մարմնի ծածկագիրը՝ մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան (11200000),

Ղազախստանի Հանրապետության համար՝ 398, այնուհետև՝ մաքսային մարմնի ծածկագիրը՝ մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան (39800000),

Ղրղզստանի Հանրապետության համար՝ 417, այնուհետև՝ մաքսային մարմնի ծածկագիրը՝ մաքսային մարմինների դասակարգչին համապատասխան (41700000)։»։

12. «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010 թվականի մայիսի 21–ի համաձայնագրի 2–րդ հոդվածը «Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեն,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը,» բառերով։

13. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև փոխադարձ վարչական օգնության մասին» 2010 թվականի մայիսի 21–ի համաձայնագրի 2–րդ հոդվածը՝

1–ին կետի չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը,»

2–ին կետի չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ մաքսատներ,»։

14. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձևերի կիրառումից ազատելու մասին» 2010 թվականի հունիսի 18–ի համաձայնագրի 2–րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6–րդ կետով՝

«6) Ղրղզստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ղրղզստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Ղրղզստանի Հանրապետության Գերագույն դատարանի սահմանադրական պալատի նախագահի, Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշի պատգամավորների, Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության խորհրդի քարտուղարի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազի, Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկի նախագահի, Ղրղզստանի Հանրապետության Նախագահի և Կառավարության գործերի կառավարչի, Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի, նախագահի տեղակալ–Ղրղզստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի 9–րդ ծառայության ղեկավարի, եթե նշված անձինք իրենց ծառայողական պարտականությունները կատարելու առնչությամբ անցնում են մաքսային սահմանով։»։

15. «Մաքսային միության մաքսային տարածքում ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ» 2010 թվականի հունիսի 18–ի համաձայնագրում՝

10–րդ հոդվածի 2–րդ կետի հինգերորդ պարբերությունում «ու մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1–ը Հայաստանի Հանրապետությունում» բառերը փոխարինել «, մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1–ը Հայաստանի Հանրապետությունում ու մինչև 2015 թվականի հունվարի 1–ը Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով,

23–րդ հոդվածի՝

1–ին կետը «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով,

2–րդ կետը «Ղազախստանի Հանրապետությունում՝ ղազախստանյան ապրանքների» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում՝ հայրենական ապրանքների» բառերով,

3–րդ կետի առաջին պարբերությունը «Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված բավարար վերամշակման չափանիշները» բառերից հետո լրացնել «՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերության դրույթները» բառերով,

3–րդ կետում՝

ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«Ղրղզստանի Հանրապետությունում որպես բավարար վերամշակման չափանիշներ օգտագործվում են՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 51-63–րդ ապրանքային խմբերում դասակարգվող մանածագործական նյութերի և մանածագործական արտադրատեսակների, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 64–րդ ապրանքային խմբում դասակարգվող կոշկեղենի և դրա մասերի համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները,

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8415, 8418, 8421 և 8422 ապրանքային դիրքերում դասակարգվող սարքավորումների և մեխանիկական սարքերի ու դրանց մասերի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8508, 8509, 8510, 8512, 8513, 8516 և 8528 ապրանքային դիրքերում դասակարգվող էլեկտրական մեքենաների և սարքավորումների ու դրանց մասերի, ձայնագրման և ձայնավերարտադրության ապարատուրայի ու դրա մասերի, հեռուստատեսային պատկերի և ձայնի գրառման և վերարտադրության ապարատուրայի ու դրա մասերի համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները կամ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ բավարար վերամշակման այլ չափանիշները, որոնց կատարման արդյունքում ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը չի կարող 40%–ից պակաս լինել,

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901–3921 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքների համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները կամ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ բավարար վերամշակման այլ չափանիշները, որոնց կատարման արդյունքում ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը չի կարող 50%–ից պակաս լինել,

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 44–րդ ապրանքային խմբում դասակարգվող փայտանյութի և դրանից արտադրատեսակների, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9401 և 9403 ապրանքային դիրքերում դասակարգվող փայտանյութից կահույքի և դրա մասերի համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները։»։

երկրորդ պարբերությունը «Ղազախստանի Հանրապետության համար՝ «СТ-KZ» ձևի ապրանքի ծագման հավաստագրով,» բառերից հետո լրացնել «Ղրղզստանի Հանրապետության համար՝ СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով,» բառերով։

16. «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 2010 թվականի հունիսի 18–ի համաձայնագրում՝

6–րդ հոդվածի 2–րդ կետը «ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից,» բառերից հետո լրացնել «, ղրղզական կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության կողմից» բառերով,

նշված Համաձայնագրի 2–րդ հավելվածի II բաժնի 4.3 կետը «Ղազախստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետության» բառերով։

17. «Միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների առնչությամբ մաքսային գործառնությունների առանձնահատկությունների մասին» 2010 թվականի հունիսի 18–ի համաձայնագրի 3–րդ հոդվածի՝

չորրորդ պարբերությունը «, ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից» բառերից հետո լրացնել «, ղրղզական կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության կողմից» բառերով,

հինգերորդ պարբերությունը «ղազախական կողմից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից» բառերից հետո լրացնել «, ղրղզական կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության կողմից» բառերով։

18. «Ազատ պահեստների և «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի մասին» 2010 թվականի հունիսի 18–ի համաձայնագրում՝

8–րդ հոդվածի 2–րդ կետի հինգերորդ պարբերությունը «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1–ը՝ Հայաստանի Հանրապետությունում,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև ազատ պահեստում, որոնց տիրապետողները Ղրղզստանի Հանրապետությունում «Ալթըն–Աժըդաար» ՍՊԸ–ն, «Կոկա–կոլա Բիշքեկ բոթլերս» ՓԲԸ–ն, «Իլբիրս» ԲԲԸ–ն, «Ավինյեն» ՍՊԸ–ն, «Մետաքսի ճանապարհ» ՍՊԸ–ն և «Ռենեսանս» ՍՊԸ–ն են,»,

19–րդ հոդվածի՝

1–ին կետը «Ղազախստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում» բառերով,

2–րդ կետը «Ղազախստանի Հանրապետությունում՝ ղազախական ապրանքների» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետությունում՝ հայրենական ապրանքների» բառերով,

3–րդ կետի առաջին պարբերությունը «Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված բավարար վերամշակման չափանիշները» բառերից հետո լրացնել «՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերության դրույթները» բառերով,

3–րդ կետում՝

ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝

«Ղրղզստանի Հանրապետությունում որպես բավարար վերամշակման չափանիշներ օգտագործվում են՝

1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 51-63–րդ ապրանքային խմբերում դասակարգվող մանածագործական նյութերի և մանածագործական արտադրատեսակների, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 64–րդ ապրանքային խմբում դասակարգվող կոշկեղենի և դրա մասերի համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները,

2) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8415, 8418, 8421 և 8422 ապրանքային դիրքերում դասակարգվող սարքավորումների և մեխանիկական սարքերի ու դրանց մասերի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8508, 8509, 8510, 8512, 8513, 8516 և 8528 ապրանքային դիրքերում դասակարգվող էլեկտրական մեքենաների և սարքավորումների ու դրանց մասերի, ձայնագրման և ձայնավերարտադրության ապարատուրայի ու դրա մասերի, հեռուստատեսային պատկերի և ձայնի գրառման և վերարտադրության ապարատուրայի ու դրա մասերի համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները կամ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ բավարար վերամշակման այլ չափանիշները, որոնց կատարման արդյունքում ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը չի կարող 40%–ից պակաս լինել,

3) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901–3921 ապրանքային դիրքերում դասակարգվող ապրանքների համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները կամ Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ բավարար վերամշակման այլ չափանիշները, որոնց կատարման արդյունքում ավելացված արժեքի տոկոսային մասնաբաժինը չի կարող 50%–ից պակաս լինել,

4) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 44–րդ ապրանքային խմբում դասակարգվող փայտանյութի և դրանից արտադրատեսակների, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9401 և 9403 ապրանքային դիրքերում դասակարգվող փայտանյութից կահույքի և դրա մասերի համար՝ «Անկախ պետությունների համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20–ի համաձայնագրով սահմանված ապրանքների ծագման երկրի որոշման չափանիշները։»։

երկրորդ պարբերությունը «Ղազախստանի Հանրապետության համար՝ «СТ-KZ» ձևի ապրանքի ծագման հավաստագրով,» բառերից հետո լրացնել «, Ղրղզստանի Հանրապետության համար՝ СТ-1 ձևի ապրանքի ծագման հավաստագրով,» բառերով։

19, «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների միջև քրեական գործերով և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավական օգնության և փոխգործակցության մասին» 2010 թվականի հուլիսի 5-ի համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ կետի առաջին պարբերությունը «Ֆինանսների նախարարության Մաքսային հսկողության կոմիտեն,» բառերից հետո լրացնել « Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը,» բառերով:

20. «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային մարմինների վերլուծական և վերահսկողական գործառույթներն իրականացնելու նպատակով տեղեկությունների փոխանակումը կազմակերպելու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 19–ի համաձայնագրի 1–ին հոդվածը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը.»։